«Ազգ». Բարելավումներ սահմանային անցակետում
Հայկական Մամուլ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ երեկ տեղի է ունեցել Հայաստանի սահմանային անվտանգության ապահովմանն ու պետական սահմանի համալիր կառավարմանն ուղղված ծրագրերի կատարման ընթացքը դիտարկող նիստ: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվել են Հայաստանում սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համապարփակ գործընթացի վերջին զարգացումները:
Ա. Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ողջ երկայնքով իրականացվող միջոցառումներն էլ ավելի կբարձրացնեն ու կամրապնդեն Հայաստանի սահմանային անվտանգությունը, բացի դրանից' ծրագրի լիարժեք իրագործումը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը ու կվերացնի բյուրոկրատական քաշքշուկներն ու ավելորդ թղթատարությունը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը