«Ժողովուրդ». Սկսվել է անասունների պատվաստումը
Հայկական Մամուլ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վանեւան համայնքում արդեն սկսվել է անասունների պատվաստումը: Ավելին, այն կատարվում է հատուկ հանձնաժողովի ներկայությամբ եւ խիստ հսկողությամբ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Վանեւան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանից: «Հիմա սիբիրախտ չկա, որովհետեւ մարդիկ անասուններին դեռ չեն հանել արոտավայրեր: Որ հանեն, չգիտենք՝ ինչ կլինի: Իսկ նախորդ տարիներին այդ պատվաստումը թռուցիկ էր արվում, քանի որ անասունների բեղմնավորման շրջանն էր, մարդիկ ասում էին՝ հանկարծ կվիժեն, չենք ուզում: Իսկ հիմա պարտադիր է, խիստ հսկում են»,-ասաց գյուղապետը: Հիշեցնենք, որ անցյալ տարի՝ հոկտեմբերին, այս համայնքում հայտնաբերվել եւ ոչնչացվել էին սիբիրախտով հիվանդ անասուններ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը