«ՀԺ». Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահին ստիպե՞լ են հրաժարական տալ
Հայկական Մամուլ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր 2000-ից:
«ՀԺ»-ի տեղեկություններով՝ Տիգրան Սահակյանին պարտադրել են հրաժարական տալ: Վերջինս իր շրջապատում հայտարարել է, թե ինքն է որոշել «թքել դուրս գալ, քանի որ հոգնել է»: Սակայն, ըստ դատական համակարգին մոտ կանգնած թերթի աղբյուրների, Տիգրան Սահակյանի դեմ ինչ-որ կոմպրոմատներ են հավաքվել, և այլևս ակնհայտ է, որ նա կարող է քավության նոխազ դառնալ ու նրա պաշտոնանկությունը կմատուցվի, որպես «դատական համակարգի մաքրում»:
Տիգրան Սահակյանը մինչև հրաժարական տալը նախ արձակուրդ է վերցրել, իսկ երեկ արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել: Հրաժարականը պետք է քննի ՀՀ արդարադատության խորհուրդը և եթե այս մարմինը հաստատի այն, ինչը կասկածից վեր է, որ կանի, հետո ԱԽ-ն կդիմի հանրապետության նախագահին Սահակյանի լիազորությունները դադարեցնելու համար: Պաշտոնի թավուր մնալուց հետո պետք է մրցույթ հայտարարվի: ՀՀ արդարադատության խորհուրդը` ստացված հայտերով պետք է ընտրի մեկին և նրա թեկնածությունը ներկայացնի հանրապետության նախագահին ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում հաստատելու համար:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը