Շանհայը խմելու ջրով սնող գետում հայտնաբերվել է 7.5 հազար սատկած խոզ
Աշխարհ
Չինաստանի իշխանությունների կողմից Շանհայը խմելու ջրով մատակարարող Հուանպու գետում հայտնաբերված մահացած խոզերի դիակների քանակը հասել է 7.5 հազարի. գրում են տեղական ԶԼՄ-ները: Միայն նախօրեին գետում հայտնաբերվել է 900 խոզի դիակ:
Քաղաքային ղեկավարության պաշտոնական ներկայացուցչի խոսքերով՝ տարվում է գետի ջրի որակի ուսումնասիրման մանրակրկիտ աշխատանքներ:
Շանհայի 9 ջրամբարներն ամենօրյա ստուգման են ենթարկվում, որոնք դեռևս չեն հայտնաբերել ջրում կյանքին վտանգ սպառնացող մասնիկներ:
Գետի ջրերը ստուգելուց զատ՝ ուսումնասիրվում են նաև Շանհայի մսի շուկայում հայտնվող մսամթերքի որակը՝ բացառելու համար հիվանդ կենդանիներից այն պատրաստելու հնարավորությունը:
Ավելի վաղ հայտնում էին, որ խոզերը կարող էին գետը նետվել որևէ հիվանդությամբ վարակված լինելու պատճառով:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)