Նյու Յորքում դեռահասին սպանելու դեմ բողոքի ցույցի ժամանակ 50 մարդ է ձերբակալվել
ԱՄՆ
Նյու Յորքի Բրուքլինի շրջանում ոստիկանության աշխատակցի կողմից դեռահասին սպանելու դեպքից հետո բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի արդյունքում շուրջ 50 մարդ է ձերբակալվել. գրում է AFP-ն:
Կիրակի գիշերը ոստիկանը կրակել էր 16-ամյա Քիմանի Գրեյի վրա, ով, ենթադրաբար, նրան սպառնացել էր ատրճանակով: Փորձաքննությունն ապացուցել է, որ դեռահասի վրա կրակել են 7 անգամ, որից 5-ը հարվածել են նրա մեջքին: Չնայած այն հանագամանքին, որ ոստիկանությունը հեռացրել է աշխատանքից միջադեպին մասնակցած ոստիկանական սպաներին, հանրությունը շարունակում է իր բողոքն արտահայտել:
Հինգշաբթի գիշերը 200 ցուցարար շարժվել էր դեպի ոստիկանական բաժանմունք՝ ստիպելով օրինապահներին արգելափակել նրանց ճանապարհը: Անկարգությունների արդյունքում վիրավորվել է ոստիկանության 2 սպա, 46 հոգի էլ ձերբակալվել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)