Մեքսիկական բարում զինված տղամարդիկ սպանել են 7 այցելուի
Աշխարհ
Մեքսիկայի հանգստավայրերից մեկի՝ Կանկուն քաղաքի արվարձանում 2 տղամարդ կրակ են բաց թողել բարի այցելուների վրա՝ սպանելով 7 հոգու: Այս մասին մարտի 14-ին հայտնում է Associated Press-ը:
Եվս 4 հոգի ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը վերահսկողություն է հաստատել հիվանդանոցի նկատմամբ, ուր տեղափոխվել են վիրավորները:
Assoaciated Press-ի տվյալներով՝ տղամարդիկ զինված են եղել ինքնաձիգներով:
Միջադեպը տեղի է ունեցել «Ջրահարս» բարում, ուր կրակահերթից զոհվել են տաքսիների արհմիության ներկայացուցիչները:
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպի պատճառները: Նախնական վարկածով՝ հնարավոր է, որ միջադեպը կապ ունի մթերավաճառքով զբաղվող մաֆիայի ներկայացուցիչների հետ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)