ԱՄՆ-ն պաշտպանել է Սիրիային զենք մատակարարելու Ֆրանսիայի որոշումը
ԱՄՆ
Վաշինգտոնն իր աջակցությունն է հայտնում Եվրամիության որոշ երկրներին սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու հարցում: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը. փոխանցում է Russia Today-ը:
«Մենք հստակորեն ցանկանում ենք, որ հնարավորինս շատ կառավարություններ անհրաժեշտ օգնություն ցուցաբերեն սիրիական ընդդիմությանը»,-հայտարարել է Նուլանդը: Նա հավելել է նաև, որ ԱՄՆ-ը չի ցանկանում միջամտել ԵՄ երկրների ներքին վեճերին՝ Սիրիային զենք մատակարարելու վրա դրված էմբարգոն չեղյալ հայտարարելու հարցում:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքերով՝ Ամերիկան պաշտպանում է «օգնության այն միջոցները, որոնք առաջարկում են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան»: Սակայն ինքը Վաշինգտոնը մինչ օրս հակված է միայն ոչ ռազմական օգնություն մատակարարելու որոշմանը:
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ մտադիր է եվրոպական առաջնորդներին կոչ անել չեղյալ հայտարարել Սիրիայի ապստամբներին զենք մատակարարելու վրա դրված արգելքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)