Ամերիկուհուն ԲՈՒՀ-ի դիպլոմը հանձնել են 106 տարեկանում
ԱՄՆ
ԱՄՆ-ի Օհայո նահանգի 106-ամյա բնակչուհի Ռեբա Վիլյամսը The News Journal in Mansfield-ին տված հարցազրույցում պատմել է, որ երիտասարդ տարիներին լավ է սովորել Մաունթ Վերնոն քաղաքի դպրոցում, սակայն նրան հրաժարվել են ավարտական դիպլոմ տալ այն բանից հետո, երբ աղջիկը հրաժարվել է ընթերցել հանձնարարված վերջին գիրքը, հայտարարելով, որ արդեն մեկ անգամ այն կարդացել է և չի ցանկանում վերընթերցել այդ ստեղծագործությունը:
Դասախոսը, սկզբունքից ելնելով, համոզել էր քննական հանձնաժողովին մերժել ավարտական դիպլոմ տրամադրել համառ ուսանողուհուն:
Արդյունքում կինն ամբողջ կյանքում ապրել էր առանց բարձրագույն կրթության մասին հաստատող փաստաթղթի: Վերջերս, երբ նոր լրացել էր նրա 106-ամյակը, քննական հանձնաժողովը վերանայել էր ուսանողուհուն դիպլոմավորելու հարցը: Ոսումնական հաստատության ներկայացուցիչը եկել էր կնոջ տուն և հանձնել նրան դիպլոմն ու խորհրդանշանական մագիստրական գլխարկը, որը երջանիկ շրջանավարտն ի վերջո կարողացավ կրել օր ծերության:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)