Գառնիի՝ 11-րդ դարի միջնադարյան կամուրջը վերանորոգելիս ձևափոխվել է. բողոքի ակցիա
Հայաստան
Այսօր՝ մարտի 15-ին, Մշակույթի նախարարության դիմաց կազմակերպվել էր բողոքի ակցիա Գառնիի՝ 11-րդ դարի միջնադարյան կամրջի ամրացման աշխատանքների հետ կապված, որը վերանորոգումից հետո ձևափոխվել է:
Խնդրով մտահոգ բնապահպան ակտիվիստները 5 օր առաջ կամրջի վերաբերյալ հանրային հարցադրումներ էին ուղարկել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ ցանկանալով որոշ պարզաբանումներ ստանալ կամրջի վերանորոգման մասին:
Պահանջեցին նաև պատմամշակութային կոթողներին վերաբերվող ցանկացած նախագիծ դնել հանրային փորձագիտական քննարկման և որոշակի գործողություններ իրականացնելիս անպայման հաշվի առնել հասարակության կարծիքները:
Նախարարության աշխատակիցների հետ բնապահպանները որոշեցին առաջիկայում հանրային քննարկում կազմակերպել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին