Բակո Սահակյանն այցելել է Շուշի
Արցախ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին այցելել է Շուշի և մասնակցել շրջանի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունը:
Զեկույցներով հանդես են եկել Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Կասյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ: Բակո Սահակյանն իր խոսքում նշել է, որ 2012թ. շրջանում իրականացվել է ծավալուն աշխատանք՝ հավելելով, որ անելիքներ նույնպես դեռ շատ կան:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել Շուշիի շրջվարչակազմի եւ շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Հաշվետու նիստին մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը/փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան