«Գեներալի աղջիկը» սերիալից Արամ Մանուկյանի ծննդյան ամենաօրիգինալ նվերը
Հասարակություն
«Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի դերասան և «Inter dance» պարային համույթի տնօրեն Արամ Մանուկյանը մարտի 12-ին նշել է իր ծննդյան 25-ամյակը: «ArmStar.am»-ը շնորհավորել է Արամին ծննդյան օրվա առթիվ և պարզել, թե ինչպես և որտեղ է նա նշել տարեդարձը:
Լրացավ Ձեր 25 տարին, կարող եք նշել, թե մինչ օրս ինչ ձեռքբերումներ եք ունեցել:
Պարի ասպարեզում ամենամեծ ձեռքբերումս համարում եմ «Inter dance» պարային համույթը, իսկ կյանքում ամենասպասված ձեռքբերումն ընտանիքս է՝ կինս ու որդիս:
Ինչպիսի՞ն է Արամ Մանուկյանը բեմում և առօրյայում:
Առօրյայում այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ ուղղակի Արամ, իսկ բեմում արտիստ եմ: Բեմում միանշանակ պետք է «ուրիշ» լինելը. բեմում պետք է խաղալ:
Կյանքի կարգախո՞սը:
Հավատալ ուժերիս: Միայն այդ դեպքում հաղթանակած կլինեմ: Իսկ բեմում մեկ այլ կարգախոս ունեմ՝ «Կյանքը՝ պարերով»:
Ձեր ծննդյան տարեդարձին երբևէ ստացած ամենաօրիգինալ նվերը:
Վեց տարի առաջ՝ հենց ծննդյանս օրը, եղբորս՝ Արտակի հարսանիքն էր: Այդ տարեդարձս թերևս ամենահիշարժանն էր, իսկ իրենց հարսանիքն էլ՝ ծննդյանս ամենաօրիգնալ նվերը:
Իսկ այս տարվա նվերներից ո՞րը կառանձնացնեք:
Բոլորի նվերներն էլ ինձ շատ են դուր եկել՝ գեղեցիկ ու ճաշակով են, և ամենակարևորը՝ սրտանց են նվիրված: Կառանձնացնեմ միայն կնոջս նվիրած թևնոցը:
Որտե՞ղ և ինչպե՞ս նշեցիք Ձեր ծննդյան տարեդարձը:
Քանի որ այս տարի 25 ամյակս էր, որոշեցի այն նշել ամենահարազատ մարդկանց հետ և ավելի փոքր շրջապատով:
Հյուրերիս թվում էին կնքահայրս՝ Եգոր Գլումովը, իր կինը՝ Մարիամը, «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի անձնակազմը, «Inter dance» պարային խմբից իմ ամենամոտ ընկերները ու էլի շատ հարազատ մարդիկ, որոնց բոլորին թվել չեմ կարող: Տարեդարձիս հարգելի պատճառով ներկա չէր Անի Երանյանը, բայց նրան հաջողվեց գոնե հոգեպես մեզ հետ լինել. գրեթե ամբողջ ընթացքում մենք նրա հետ կապի մեջ էինք «Սկայպով»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը