Բակո Սահակյանը հանդիպել է Տարոն Մարգարյանին
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին հանդիպում է ունեցել Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության հետ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների մայրաքաղաքների միջեւ կապերի հետագա խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Սահակյանը կարեւորել է Երեւան քաղաքի հետ բազմակողմանի համագործակցությունը՝ այն համարելով օգտակար թե Ստեփանակերտի, թե ամբողջ Արցախի համար, հավելելով, որ կապերի հետագա ընդլայնման ու խորացման համար կան բոլոր անհրաժեշտ հիմքերը:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Երեւանի քաղաքապետին՝ Շուշիի կոմունալ ծառայության տեխնիկական հագեցման եւ քաղաքի բարեկարգման գործընթացին աջակցելու համար: Երկրի ղեկավարն ընդգծել է Երեւանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտի կենտրոնում Ազատամարտիկների այգու հիմնադրման նախաձեռնության կարեւոր նշանակությունը՝ թե քաղաքական, թե բարոյահոգեբանական տեսանկյունից:
Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, «Արցախի ազատամարտիկների միության» նախագահ Սամվել Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան