«Ժողովուրդ». Ուշագրավ դրույթ՝ վարկաբեկված ՍԴ-ի որոշման մեջ
Հայկական Մամուլ
Թեեւ ՀՀ Սահմանադրական դատարանը նախօրեի որոշմամբ ուժի մեջ թողեց նախագահի ընտրությունների արդյունքները, սակայն իր որոշման մեջ ուշագրավ դրույթ է զետեղել. «Ընտրությունների վերաբերյալ հանրային դժգոհությունը շատ խորն է՝ պայմանավորված տասնամյակների ընթացքում երկրում քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճման այն միտումներով, երբ սահմանադրական արժեքների ու սկզբունքների, մասնավորապես իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի ձեւախեղման վտանգ է առաջանում»: ՍԴ-ն, ըստ էության, արձանագրել է ակնհայտ փաստ. ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է չհամաձայնել այս արձանագրման հետ: Բայց մի բան է, երբ այս մասին խոսում են քաղաքական գործիչները, մեկ այլ բան, երբ դա արձանագրված է թեկուզ եւ վարկաբեկված ՍԴ որոշման մեջ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը