ԱՄՆ-ի ԿՀՎ-ն հարձակում է պլանավորում Սիրիայի ծայրահեղական գրոհայինների դեմ
ԱՄՆ
Ամերիկայի հատուկ ծառայությունները պատրաստվում են ռազմական արշավ իրականացնել Սիրիայում կառավարական բանակի դեմ պայքարող առավել ծայրահեղական գրոհայիններին ոչնչացնելու ուղղությամբ. հայտնում է France 24-ը:
ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունը ներկայումս ակտիվորեն դիտարկում է ահաբեկչական խմբավորումների տեղափոխությունները և տեղեկություն է հավաքում նրանց գործողությունների մասին:
Ամերիկյան ԿՀՎ-ում գտնվող աղբյուրները հեռուստաընկերության թղթակցին հայտնել են, որ նախագահ Բարաք Օբաման դեռևս նման հրաման ուղղակիորեն չի տվել: Սակայն ԿՀՎ-ի հակահետախուզական կենտրոնի աշխատակիցների այն խումբը, որը պատասխանատու է անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար, վերջերս դուրս է բերվել աֆղանա-պակիստանական ուղղությունից և սկսել է տեղեկություններ հավաքել Սիրիայի տարածքում: Սա էլ անուղղակի ազդանշան է հանդիսանում իրադարձությունների նման զարգացման համար. հայտնում է հեռուստաընկերությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)