Քրդերի մոտ այսօր համազգային սուգ է
Աշխարհ
Մարտի 16-ին քուրդ ժողովուրդը նշում է իր պատմության ամենաողբերգական էջերից մեկը: 1988թ. այս օրը Իրաքի զորքերի կողմից Իրանի հետ սահմանակից քրդական Հալաբջա քաղաքում քիմիական զենք օգտագործելու արդյունքում զոհվեց ավելի քան 5.000 մարդ, հիմնականում՝ կանայք և երեխաներ: Ավելի քան 20.000 մարդ վիրավորվել էր կամ թունավորվել:
1985թ. Քուրդիստանի հայրենասիրական միությունը հրաժարվեց երկար տարիներ Բաղդադի հետ վարած աջակցության քաղաքականությունից, և Ջալալ Թալիբանիի զինված ջոկատները զենք բարձրացրին Իրաքի կանոնավոր բանակի դեմ: 1987թ. ապրիլին քրդերի դեմ առաջին անգամ քիմիական զենք օգտագործվեց: 1988թ. մարտի 16-ին Իրաքի ավիացիոն ուժերը քիմիական հարձակման ենթարկեցին Հալաբջա քաղաքը՝ օգտագործելով թունավոր իպրիտ, զարին, տաբուն նյութեր:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)