Հրեաներն իրենց գոհունակությունն են հայտնել Հռոմի Պապի ընտրության կապակցությամբ
Աշխարհ
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ու հրեական համայնքի առաջնորդները ողջ աշխարհից իրենց գոհունակությունն են հայտնել Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարի՝ Ֆրանցիկս 1-ինի ընտրության կապակցությամբ: Նրանց կարծիքով՝ նոր Հռոմի Պապը կարող է երկխոսություն հաստատել այլ կրոնական ուղղությունների հետ. գրում է MIGnews-ը:
«Նոր Հռոմի Պապի ընտրությունը ողջ աշխարհի բոլոր կրոնական ուղղությունների համար դարակազմիկ իրադարձություն էր: Նոր Հռոմի Պապ Ֆրանցիսկ 1-ինը մարմնավորում է հավատարմություն, Աստծո հանդեպ մեծ սեր, խաղաղասիրություն և սուրբ համեստություն: Նա նաև ազդանշում է նոր մայրցամաքի՝ Լատինական Ամերիկայի զարթոնքը»,-հայտարարել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)