Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Համբերության բաժա՞կ. այն ամեն դեպքում չի լցվի

Վերլուծական

Քաղաքացիական խորհուրդ ընթացք. Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հենց այսպիսի անվանում տվեց նոր իշխանություն ձևավորելուն՝ նոր օրենսդիր, նոր գործադիր, նոր դատաիրավական համակարգ և այսպես շարունակ, նպատակը՝ կյանքի կոչել Նիկոլ Փաշինյանի գաղափարը:

Եվ ահա մի օր՝ ուշ երեկոյան, Ազատության հրապարակ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելու է գալիս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ամենայն հավանականությամբ, յուրատեսակ ՀՀԿ դեսպան-դեսանտի կարգավիճակում: Կայացած հանդիպումից հետո պարզվել է, որ իրականում ինչ կատարվում է Ազատության հրապարակում, և ընդհանրապես հետընտրական այս խժդժուկը, իսկ իրականում՝ ժողովրդի այս պայքարը, ոչ այլ ինչ է, քան պրիմիտիվ բանավեճ, համենայն դեպս,. նմանատիպ կարծիքի է ԱԺ նախագահը, ով հայտնի է իր՝ «դոբրիով» հարցեր լուծելու տիեզերական ունակությամբ:

Երբեմն այդ ունակությունները սեփական ինքնաբուխ նախաձեռնությունների զոհ են դառնում, իսկ երբեմն էլ նույն այդ ունակություններն օգտագործվում են միմիայն պետության երաշխավորների՝ երաշխավորի ապահովության ու ապահովվածության ձևաչափով: Ահա Հովիկ Աբրահամյանի այս այցելությունը կարելի է դասել վերը թվարկածի երկրորդ դասին միայն: Չնայած նրան, որ Հովիկ Աբրահամյանը մինչև հիմա Րաֆֆի Հովհաննիսյանին չայցելելը բացատրել է ՍԴ-ի որոշմանը սպասելու հանգամանքով, այնուամենայնիվ, հասկանալի է, որ այս այցելությունը շարունակությունն է միայն խորհրդարանում տապալված բանակցությունների: Այն բանից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը կապ չունի խոհրդարանում ընթացող գործընթացների հետ, հասկանալի էր, որ այլ մոտեցում պետք է ցուցաբերվի, և ահա այդ այլ մոտեցումը Հովիկ Աբրահամյանը համարեց Ազատության հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ «VIP սալոնում» հայտնվելու տարբերակը:

Այսպիսով՝ նախագծի հիմքերը գցված են Հովիկ Աբրահամյանի ձեռքերով, մնում է միայն հստակեցնել արտաքին տեսքի դիզայնը: Հենց սա է, որ այսօր շփոթմունք է առաջացնում Բաղրամյան 26-ում: Ինչպե՞ս կարող է ընտրություններում լավ արդյունքով՝ 60 և ավելի տոկոս քվեով առավելության հասած նախագահը չպատասխանի Ազատության հրապարակում իրեն ձեռնոց նետելուն, իսկ մյուս կողմից՝ հենց այդ պատասխանի միջոցով և հնարավոր է դառնում կոնստրուկտիվ ընդդիմություն կոչված գաղափարը կյանքի կոչելը, այն, ինչ բավարարում է բոլորի շահերը:  

Այժմ անկասկած քննարկվում են այն մոտեցումների հնարավոր տարբերակները, որոնք կազդարարեն Սերժ Սարգսյանի՝ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման տարբերակը, իհարկե, այդ մոտեցումները պետք է բխեն միայն PR սկզբունքներից և այն դրական լույսի ներքո ներկայացնելուց, որի միջոցով և կհաստատվի այսօրվա ընդդիմության գագաթին Րաֆֆի Հովհաննիսյանի լինելու փաստը՝ ընդամենը պաշտոնական վերահաստատում: 

Իսկ Սերժ Սարգսյանի՝ Ազատության հրապարակ ժամանելու մասին հարցին Հովիկ Աբրահամյանի պատասխանը ոչ մի կերպ չի բացառում այդ հնարավոր ու շատ հավանական փաստը: Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կհանդիպի այսօր, վաղը, թե՝ մյուս օրը, բացարձակապես նշանակություն չունի, նշանակություն ունի միայն այցելության փաստը, և այդ այցելությունը չի կարող լինել ավելի ուշ, քան երդմնակալության արարողությունը, այսինքն՝ մինչև ապրիլի 9-ը: Հակառակ դեպքում՝ Ազատության հրապարակում ընթացող գործընթացը կարող է վտանգել նախատեսված ապահով Սերժ Սարգսյանը երդմնակալության արարողությունը:

Հենց այս՝ օր օրի ահագնացող վտանգն է, որ ստիպեց Հովիկ Աբրահամյանին այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին, և որը, ըստ այս տրամաբանության, կստիպի նաև Սերժ Սարգսյանին հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Հանդիպումը կարող է տեղի ունենալ ուշ երեկոյան, ինչպես Հովիկ Աբրահամյանի դեպքում, և վաղ առավոտյան, ինչպես Վլադիմիր Գասպարյանի դեպքում. երկու դեպքում էլ Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ մաքսիմալ կերպով կխուսափի հազարավոր մարդկանց ներկայությունից, իսկ այն մարդկանց, ովքեր այդ պահին ներկա կլինեն, Րաֆֆի Հովհաննիսյանը ուղղակի կհորդորի հարգել Սերժ Սարգսյանին և ավելորդություններ ցույց չտալ, չէ՞ որ Րաֆֆի Հովհաննիսյանը բազմիցս է հայտարարել, որ հարգում է Սերժ Սարգսյանին: Նման սցենարը բացառված չէ ոչ մի դեպքում:

Այսպիսով՝ ՀՀԿ-ի փոխզիջումային մեթոդը, որը նրանք համարում են համբերությունը, գերմանական ճշտությամբ աշխատում էր, սակայն երդմնակալության արարողության իդեալականացումը, որը չափազանց կարևոր է ձայների գրեթե կրկնակի առավելությամբ հաղթած թեկնածուի համար, այլևս թույլ չի տալիս հենվել այդ մեթոդի վրա, և այս պահից սկսած՝ այդ խնդրի միակ լուծում կարող է հանդիսանալ հանդիպումը վերը ներկայացված սցենարով: Հակառակ դեպքում՝ ՀՀԿ-ի համբերության բաժակը լցվելու դեպքում, այդ ամենը կդիտվի որպես 2008-ի մարտի 1-ի ևս մեկ դրսևորում, որը բացառված է ամեն պարագայում:

Համբերության բաժակը ամեն դեպքում չի լցվի…

Գևորգ Ավետիսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված