Իսրայելա-հորդանանյան սահմանին ՃՏՊ-ից զոհվել են Սաուդյան Արաբիա ուխտի գնացած հավատացյալները
Մերձավոր Արևելք
Հորդանանում ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում զոհվել է 15 մարդ, ևս 32-ը վիրավորվել են. հայտնում է Associated Press-ը:
Հորդանանի իշխանությունների հաղորդած պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ վթարը տեղի էր ունեցել Իսրայելի հետ սահմանից 20 կմ հեռավորության վրա: Ավտոբուսի վարորդը, որում գտնվում էին պաղեստիցի ուխտագնացները, կորցրել է ղեկի կառավարումը ճանապարհի վտանգավոր հատվածում և բախվելով բեռնատարին՝ կողաշրջվել:
ՃՏՊ-ի արդյունքում զոհվել են Սաուդյան Արաբիայի սրբավայրեր՝ Մեքքա և Մեդինա այցելած 14 ուխտավորները և ավտոբուսի վարորդը: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ