Աղջիկը համադասարանցիներին հազարավոր դոլարներ է բաժանել
ԱՄՆ
Դետրոյթի միջնակարգ դպրոցի 6–րդ դասարանի աշակերտուհին դպրոց է տարել փողով լի ուսապարկը եւ սկսել բաժանել համադասարանցիներին: Ընդհանուր առմամբ բաժանվել է 20 000 դոլար:
Նա նվիրել է մեկից մինչեւ հարյուր դոլարանոց թղթադրամներ: Երեխայի բարեգործությունը մեծ աժիոտաժ է առաջացրել դպրոցում: Երբ ուսուցիչները պարզել են պատճառը, նրանք հավաքել են գումարները, հրավիրել ոստիկանությանն ու առատաձեռն երեխայի ծնողներին:
«Life News»-ին հղում տալով՝ news.am-ը հաղորդում է, որ բոլոր հարցերին ի պատասխան աշակերտուհին ասել է, որ ուսապարկն իրեն տվել են հարեւանները: Սակայն ոչ նրանց անձի, ոչ նման արարքի պատճառների մասին աղջիկը ոչինչ չի ասել:
Իրավապահները կարծում են, որ աղջիկը կամ թմրավաճառի դուստր է կամ էլ գողացել է այդ գումարները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)