Շանհայը խմելու ջրով սնուցող գետի ջրերում հայտնաբերված խոզերի դիերի թիվը 12.5 հազարի է հասել
Աշխարհ
Շանհայը խմելու ջրով սնուցող Հուանպու գետից, որը Յանցզի գետի հիմնական վտակն է, շարունակում են դուրս հանվել սատկած խոզերի դիերը: Դրանց թիվն արդեն հասել է 12.5 հազարի։ Այս մասին տեղեկացնում են Շանհայի իշխանությունները՝ ըստ РИА Новости-ի:
Եվս 3.5 հազար խոզի դի դուրս է հանվել գետի վերին հոսանքից՝ այդպիսով թույլ չտալով, որ դրանք հայտնվեն Շանհայում, որի բնակչությունը հասնում է 24 մլն–ի: Քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ համաճարակի վտանգ չկա, և Շանհայի ջուրը պիտանի է խմելու համար: Սակայն Չինաստանի գյուղատնտեսության նախարարության գլխավոր անասնաբույժ Յույ Կանժենը նշել է, որ որոշ խոզերի դիակներից վերցված բիոնմուշներում հայտնաբերվել է խոզի ցիրկովիրուս:
Շանհայի գյուղատնտեսության նախարարության քաղաքային կոմիտեի փոխանցմամբ՝ վիրուսը կարող է հիվանդություն առաջացնել խոզերի մոտ, սակայն չի փոխանցվում մարդկանց:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան