Նոր մանրամասներ՝ Հնդկաստանում շվեյցարուհու խմբակային բռնաբարության գործով
Աշխարհ
Շվեյցարիան կոչ է արել Հնդկաստանին անհապաղ հետաքննել իր քաղաքացուհու խմբակային բռնաբարությունը, որը տեղի էր ունեցել Մադհյա Փարադեշում: Շվեյցարացի ոստիկանները հայտարարել են, որ իրենք կապ են հաստատել տուժածի հետ և նրան աջակցություն հայտնել:
Զբոսաշրջիկ կինը պատմել է, որ ինքը հեծանիվով զբոսնելիս է եղել իր ամուսնու հետ, երբ նրա վրա են հարձակվել 7-8 տղամարդ, դաժանորեն ծեծել ամուսնուն, բռնաբարել իրեն և թալանել իրենց:
Ոստիկանությունն արդեն հայտարարել է մի քանի ձերբակալվածների մասին: Ոստիկանության տվյալներով՝ խմբավորումը բաղկացած է եղել ավելի քան 10 հոգուց, իսկ նրանց առաջնորդները թաքնվում են ջունգլիներում:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան