2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանը Թոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. Փաշինյան TRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. Միրզոյան Ունենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. Թորոսյան Շաբաթների ընթացքում կլուծվի բազմաբնակարան շենքերի տների բաշխման հարցը. Թորոսյան 

Նարեկ Մակարյան. «Իմ սիրտը դեռ ազատ է»

Հասարակություն

«Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից եւ արդեն իսկ կայացած երգիչ Նարեկ Մակարյանը իսկական հայտնություն էր հանդիսատեսի համար: Նրա կատարումները հուզել էին ոչ միայն հայ հանդիսատեսին, այլ նաեւ մի շարք ճանաչված մարդկանց, որոնց թվում էր նաեւ մեծն մաեստրո Շառլ Ազնավուրը: Եւ յուրաքանչյուր իր կատարմամբ Նարեկը ավելի ու ավելի է զարմացնում: NEWS.am STYLE-ը որոշեց ծանոթանալ Նարեկ Մակարյանի հետ:

Կպատմես, ինչպե՞ս է փոխվել կյանքդ նախագծում հայտնվելուց հետո:

Դե, ծանոթացել եմ լավ մարդկանց հետ, ովքեր իրենց գործում պրոֆեսիոնալ են: Ունեմ նոր ընկերներ: Ավելի պատասխանատու եմ դարձել: Ի դեպ, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ժյուրիի անդամներին, չէ՞ որ յուրաքանչյուրի խորհուրդների հիման վրա ես կատարելագործվում եմ: Անչափ շնորհակալ եմ:

Իսկ Սոֆի Մխեյանը ինչպիսի՞ մարզիչ է:

Սոֆին շատ պոզիտիվ մի մարդ է, ում ես շատ սիրում ու գնահատում եմ: Ուզում եմ կարեւորել նրա պրոֆեսիոնալիզմը եւ կրեատիվ մտածելակերպը:

Նարեկ, դու կատարել ես բավականին շատ երգեր, որոնց մեջ կարելի է առանձնացնել Շառլ Ազնավուրի եւ Սիրուշոյի կատարումները: Բացի այդ, հիանալի արձագանքներ ես ստացել հենց իրենցից՝ հեղինակներից: Չէ՞իր վախենում, որ մարդիկ չեն ընդունի քո կատարումները:

Ինձ համար մեծ պատիվ էր կատարել թե Սիրուշոյի եւ թե Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները, սակայն կար մի վախ, որ հնարավոր է հեռուստադիտողը չհավանի եւ չընդունի, քանի որ սովոր է լսել օրիգինալ կատարումները: Սակայն ի ուրախություն ինձ՝ ամեն ինչ ստացվեց շատ ավելի լավ, քան ես պատկերացնում էի. արժանացա Ազնավուրի, Սիրուշոյի ու հանդիսատեսի բարձր գնահատականին:

Պետք է նշել, որ դու ունես քո սեփական տեսահոլովակը, «Անձրեւը»: Ի՞նչ զգացիր առաջին անգամ այն դիտելուց:

Տեսահոլովակիս հեղինակը Սերժ Գաբյանն է: Քանի որ առաջին տեսահոլովակս էր, շատ էի անհանգստանում եւ չգիտեի, թե ինչպիսինը կստացվի: Սակայն աշխատելով պրոֆեսիոնալ անձնակազմի հետ՝ արդեն իսկ գիտեի, որ որակյալ աշխատանք ենք ստանալու: Եւ նաեւ ուզում եմ նշել, որ մեծ դեր է կատարել նաեւ երգի հեղինակ Արամ Սաթյանը, որը ոգեշնչեց Սերժին լավ տեսահոլովակ ստանալու հարձում:

Քո վերջին կատարումը Սայաթ-Նովայի երգացանկից է: Բավականին դժվար երգ էր, սակայն դու անթերի էիր կատարում: Ինչո՞վ էր պայմանավորված ընտրությունդ:

Շատ էի ուզում ներկայացնել Սայաթ-Նովա «Հայաստանի ձայնը» նախագծում, քանի որ հենց իրեն եմ համարում մեր հայ երաժշտության հիմնասյուներից մեկը: Բացի այդ, ընտրությունս պայմանավորված էր նաեւ նրանով, որ ցանկանում էի, որ մեր հայ երիտասարդությունը ճանաչեր այդ երգը եւ երգեր: Ի դեպ, երբեւիցե չէի փորձել երգել Սայաթ-Նովա, առաջին անգամ էր: Հուսամ, որ լավ է ստացվել:

Նարեկ, մի հարց էլ ունեմ: Քանի որ համոզված եմ, որ դու ունես աղջիկ երկրպագուների մի մեծ բանակ, հարցնեմ. Սիրտդ զբաղվա՞ծ է:

Իմ սիրտը դեռ ազատ է: Ու ասեմ, որ ինձ համար առաջնահերթ կարեւոր է կնոջ ներքին աշխարհը եւ միայն հետո գեղեցկությունը, քանի եր կարեւոր եմ համարում թե դաստիարակությունը եւ թե խելացի լինելը:

Կարո՞ղ եմ քեզ հաղթանակ մաղթել:

«Հայաստանի ձայնը» նախագիծը ինձ համար շատ մեծ դպրոց է, շատ բան եմ քաղել ինձ համար: Ու հաղթանակը չէ, որ ամենակարեւորն է: Կարեւորը հանդիսատեսի համակրանքն է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր իմ կողքին են եւ օգնում են ինձ շարժվել առաջ: Իսկ բարեմաղթանքի համար շնորհակալ եմ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըԹոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. ՓաշինյանTRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. ՄիրզոյանՈւնենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. ԹորոսյանՇաբաթների ընթացքում կլուծվի բազմաբնակարան շենքերի տների բաշխման հարցը. ԹորոսյանՀայաստանն ու Չեխիան քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնումըԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված