Հռոմի Պապը կարդինալի իր մատանին նվիրաբերում է Բուենոս Այրեսի Մայր տաճարին
Աշխարհ
Հռոմի Պապը կարգադրել է Բուենոս Այրեսի մայր տաճարին նվիրաբերել իր կարդինալական մատանին, որը նա կրում էր այն ժամանակ, երբ հանդիսանում էր Բուենոս Այրեսի արքեպիսպոկոսը. տեղեկացնում է տաճարի վերակացու Ալեհանդրո Ռուսոոն. մեջբերում է C5N-ն:
«Պապը տեղեկացրել է, որ Բուենոս Այրես կուղարկի իր կարդինալական մատանին, որպեսզի այն մնա մայր տաճարում»,-նշել է Ռուսսոն: Նրա խոսքերով` պոնտիֆիկոսն այդ որոշման մասին հայտնել է կիրակի օրը` հոգևորականների հետ ունեցած առաջին հանդիպման ժամանակ:
Կիրակի օրը Վատիկանի մայր տաճարում տեղի է ունեցել Հռոմի Պապի առաջին երախտագիտության քարոզը հավատացյալների հետ: Բացի այդ, բազմաթիվ միջաոցառումներ են պատրաստվում մայր տաճարում երեքշաբթի օրը Հռոմի Պապի երդմնակալության արարողության հետ կապված:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)