Նախատեսված օգնությունը հասել է գյումրեցի ընտանիքին (տեսանյութ, լուսանկարներ)
Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Lurer.com-ն իր պատրաստակամությունն էր հայտնել օգնելու «Շիրակ կենտրոն»-ի կողմից պատրաստած և բազմաթիվ էլէկտրոնային պարբերականներում հրապարակված տեսանյութում ներկայացված գյումրեցի անապահով մի ընտանիքի, ինչի համար հայցել էինք նաև մեր ընթերցողների աջակցությունը:
Երեկ՝ մարտի 17-ին, Lurer.com-ի աշխատակիցներն այցելեցին Գյումրի և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող Նարինե Միքայելյանի ընտանիքին տրամադրեցին խմբագրակազմի և մեր ընթերցողների կողմից տրամադրված օգնությունը՝ սնունդ, հագուստ և որոշակի գումար:
Լուրեր.com-ը իր երախտագիտությունն է հայտնում ինչպես նախաձեռնությանը մասնակցություն ցուցաբերած բոլոր մարդկանց՝ կարիքի մեջ գտնվող այդ ընտանիքին օգնելու համար, այնպես էլ «Շիրակ կենտրոն»-ին՝ խնդիրը բարձրաձայնելու և մեզ ընտանիքի բնակության վայր ուղեկցելու համար:
{gallery}gyumri{/gallery}
Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում.


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը