Կանադայում բանտից 2 կալանավոր է փախել` գողանալով ուղղաթիռը
Աշխարհ
Կանադայի ոստիկանությունը ակտիվորեն որոնում է ուղղաթիռի միջոցով երկրի հարավում գտնվող Սեն Ժերոմ քաղաքի բանտից փախուստի դիմած երկու կալանավորի:
Ինչպես հայտնում է Radio Canada-ն, տեղական ժամանակով 14.20-ի սահմաններում մայրաքաղաք Օտտավայից 100 կմ արևելք գտնվող Սեն Ժերոմ քաղաքից երկու կալանավոր բարձրացել են բանտի շինության վրա վայրէջք կատարած ուղղաթիռը և դիմել փախուստի: Անվտանգության ծառայողները կրակ են արձակել նրանց ուղղությամբ, սակայն ուղղաթիռը անհետացել է նրանց տեսադաշտից:
Մեկ ժամ հետՈ ուղղաթիռը հայտնաբերվել է, նրա օդաչուն հոսպիտալացվել է նյարդային շոկի պատճառով: Ոստիկանությունը պլանավորում է հարցաքննել նրան, երբ դա հնարավոր լինի:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան