Տանել չեմ կարողանում հարցաթերթիկները
Հասարակություն
Սկզբում Աննան հրաժարվեց լրացնել հարցաթերթիկը՝ պատճառաբանելով, որ երգիչ-երգչուհիների ինտելեկտը ստուգելուց բացի, շատ ուրիշ հետաքրքիր բաներ էլ կան: Նա կարծում է, որ դա կարող է վիրավորել շատերի ինքնասիրությունը և հայ հայտնիներից շատ քչերը կկարողանան ճիշտ պատասխանել բոլոր հարցերին: Մեր նոր խորագրի հասցեին տարաբնույթ և իրարամերժ կարծիքներ «շռայլելուց» հետո նա գործի անցավ:
Առաջին երեք հարցերին Աննան արագ ու հեշտությամբ պատասխանեց, հաջորդ երկուսի շուրջ մի փոքր մտածեց և փորձեց մտովի փորփրել իր՝ պատմության ու աշխարհագրության գիտելիքները: Վեցերորդ հարցին պատասխանելիս տատանվեց Պապ և Վռամշապուհ թագավորների միջև: Աննան երկար մտածեց նաև վերջին հարցին պատասխանելուց առաջ:
Նյութը՝ esyes.am-ի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը