Կոմիտասի պատարագը մեր ժողովրդի ոգու խտացումն է
Գիտություն և Մշակույթ
Ստորև ձեզ ենք ներկայացնում Մարտիրոս Սարյանի «Արվեստի մասին» գրքից մեկ փոքրիկ հատված:
Կոմիտասը բնության հրաշքներից է: Մի՞թե հրաշք չէ՝ տասը տարեկան որբը գա Էջմիածին, կաթողիկոսի մոտ տաճկերեն երգի, հետո էլ …:
Նա պատարագ է ստեղծել: Նրա պատարագը մեր ժողովրդի ոգու խտացումն է: Դա մեծ արվեստ է, մեր ժողովրդական իսկական օպերան: Կոմիտասը խորն էր զգում ժողովրդական ոգին և նա կարող էր գրել այդպիսի մեծ գործ …
Լսում եմ ու զարմանում նրա երգի պարզության վրա: Պարզությունը, բնականությունը, հանճարի ամենաբնորոշ հատկությունն է: Արվեստի հետ գործ ունենալիս չպիտի մտածես ինչպես է արված: Ամեն մի գիծ պետք է արժեք, բովանդակություն ունենա: Գաղտնիքն էլ հենց պարզության մեջ է: Բնությունն էլ է այդպես՝ պարզ ու անբացատրելի: Դու կարծում ես մենք լրիվ հասկանո՞ւմ ենք Կոմիտասին: Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունը իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով:
Նյութը` Ք. Ա.-ի


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)