Անհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատուն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարց Ալեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր Աշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից 

«Ազգ». Կպչուն կտրոններն ավելի լավ են երևում, քան դեղին համարնե՞րը

Հայկական Մամուլ

Պետական կառույցների «փայլուն» տրամաբանությունը տաքսիներին վերաբերող նոր առաջարկություններում

Դեղին համարանիշների փոխարեն կպչուն ստիկերներ փակցնելու առաջարկը շարունակում է տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ: Ինչը բնական է եւ հասկանալի, քանի որ առնչվում է օրինական եւ ապօրինի գործունեություն ծավալող հազարավոր տաքսիստների, ինչպես նաեւ տաքսիներից օգտվող շատ ավելի մեծաթիվ բնակիչների շահերին: Ի դեպ, հատկապես վերջիններիս շահերը ո՛չ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը, ո՛չ տրանսպորտի եւ կապի նախարարությունը, ո՛չ էլ ճանապարհային ոստիկանությունը, ինչպես սովորաբար լինում է, ընդհանրապես հաշվի չեն առել:

Համաձայն օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի առաջարկիՙ դեղին համարանիշների փոխարեն անվճար կտրամադրվեն կպչուն ժապավեններ: Դրա շնորհիվ գործունեություն սկսող տաքսիները ազատվելու են 17 հազար դրամ վճարելուց, ինչը նրանք անում էին դեղին համարանիշներ ստանալիս: Տաքսիներից հանվում են նաեւ ամենօրյա բուժզննման եւ տեխզննման, մշտական կայանատեղի ունենալու պահանջները, ինչի շնորհիվ, ըստ վերոնշյալ կենտրոնի, տաքսիստները կխնայեն ամսական 12-15 հազար դրամ:

Առաջին հայացքից վատ առաջարկներ չեն, քանի որ նվազեցնում են ծախսերը, հեշտացնում գործընթացները, դուրս մղում ավելորդ օղակներին, որոնք ոչինչ չստեղծելով, գումարներ էին ստանում: Սակայն միայն առաջին հայացքից է ամեն ինչ ճիշտ ու տեղին թվում:

Դեղին համարներով գործող տաքսիստների համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են հիմա էլ իրենց պարտադրում փոխել դեղին համարները, երբ ժամանակին ստիպում էին դրանք վերցել:

Հիմա, երբ իրենք արդեն գործում են օրինական դաշտում, պետությունը փոխանակ հարկադրի անօրինական գործող տաքսու վարորդներին մտնել օրինական դաշտ, օրինական գործողներից պահանջում է փոխել մի քանի տարի առաջ պարտադրանքով նրանց տրված դեղին համարները: Առավել տարօրինակ է այն բացատրությունը, թե դեղին համարները կպչուն ստիկերներով փոխելով հնարավորություն կստեղծվի անօրինական գործողներին հանելու ստվերից:

Նախ' ստվերում գործող սպիտակ համարներով տաքսիստներին դեղին համարների համար վճարվելիք 17 հազար դրամը չէ, որ խանգարում է օրինական դաշտում գործել: Այդ գումարը նրանց 2-3 օրվա եկամուտն է, եւ վճարելը ոչ մի խնդիր չի առաջացնում: Այդ մարդիկ պարզապես չեն ցանկանում գործել հարկման դաշտում: Նրանք դա չեն ցանկանալու անել նաեւ, եթե նրանց առաջարկվեն անվճար ստիկերներ: Այս պարզ ճշմարտությունը ոչ մի կերպ հասանելի չէ կամ գուցե չի՞ հետաքրքրում օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի, տրանսպորտի եւ կապի նախարարության եւ ճանապարհային ոստիկանության «բարեփոխիչներին»:

Հաջորդըՙ եթե դեղին համարներով ավելի դժվար էր հարկման դաշտ բերել ապօրինի գործող տաքսիներին, որոնք ընդհանուր դաշտի մոտ 30 տոկոսն էին կազմում, ապա ավելի դժվար չի՞ լինի մեքենայի հետեւի ապակուն փակցված կպչուն ստիկերներով դա անել: Ճանապարհային ոստիկանները կամ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության աշխատակիցներն ավելի լավ են տեսնելու դեղին համարնե՞րը, թե՞ հետեւի ապակուն փակցված կտրոնը: Առավել եւս, որ նման օրինակ նախկինում ունեցել ենք, երբ վերոնշյալ կառույցների աշխատակիցները հայտարարում էին, որ կպչուն էլիպսաձեւ կտրոնները երթուղային միկոավտոբուսների դռներին արդյունավետ չեն, թույլ չեն տալիս ստվերից դուրս բերել նրանց, ուստի դրանք փոխվեցին դեղին համարներով: Այսինքն, այն ժամանակ արդյունավետ չէին, հիմա արդյունավե՞տ են լինելու: Մի՞թե այստեղ տրամաբանություն կա:

Պակաս կարեւոր չէ նաեւ օրինական գործող տաքսիստների այն դժգոհությունը, որ իրենք վճարել են դեղին համարներ ստանալու համար, անցած 5-6 տարիներին հարկեր վճարել, իսկ նոր կարգով անօրինական գործողները հանդես են գալիս շահողի կարգավիճակում: Փաստորեն, մեր երկրում ամեն ինչ արվում է, որ օրինական գործողները տուժեն, իսկ ապօրինի գործողները առանց կորուստների՞ դուրս գան: Նրանց հարցադրումը' իսկ մեզ կվերադարձնե՞ք դեղին համարները ստանալու համար մեր վճարած գումարը, միանգամայն օրինական է եւ արդարացի:

Եվ վերջապես, թերեւս ամենակարեւորը, որ առնչվում է մեզ բոլորիս' տաքսիներից օգտվող հարյուրհազարավոր մարդկանց: Դեղին համարանիշներ ունեցող տաքսիներից օգտվելիս քաղաքացին գիտեր, որ դա օրինական գործող տաքսի է եւ գոնե որոշակի չափանիշների համապատասխան: Գաղտնիք չէ, որ սպիտակ համարներով գործող տաքսիները հիմնականում չունեն հաշվիչներ, կամ չեն երեւում, թե որտեղ են դրանք, եւ ուղեւորներից պահանջում են կամայական բարձր գումար: Դրա համար շատերը խուսափում են այդ տաքսիներով երթեւեկելուց: Այժմ ինչպե՞ս է երեւալու սպառողին, թե տվյալ տաքսին օրինակա՞ն է, թե՞ ապօրինի, ինչպե՞ս է նա տաքսին կանգնեցնելիս զանազանելու' հետեւի ապակուն փակցվա՞ծ է կտրոնը, թե՞ ոչ: Առավել եւս, որ նոր առաջարկներ ներկայացնող վերոնշյալ պետական կառույցներից ոչ ոք չխոստացավ, որ խստագույնս հսկվելու է, որ բոլոր տաքսիները գործեն օրինական դաշտում: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի, տրանսպորտի եւ կապի նախարարության եւ ճանապարհային ոստիկանության ղեկավարներն ու չինովնիկները, նման առաջարկներ ներկայացնելուց առաջ, վատ չէր լինի, եթե փոքր-ինչ մտածեին եւ հասկանային, որ տաքսիների հետ կապված հարցերը միայն տաքսիստներին չեն վերաբերում: Եթե իրենք ունեն մեքենաներ եւ չեն օգտվում տաքսիներից, ապա շատ ուրիշներն օգտվում են տաքսիների ծառայություններից, եւ նրանց հարմարավետությունն ու շահերը նույպես պետք է հաշվի առնվեն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատուն«Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել ՌուսաստանինՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի
Ամենադիտված