ՀՀ Էլիտան մեկնում է Դուբա՞յ
Հայկական Մամուլ
Թերթի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանն այսօր միասին մի քանի օրով մեկնելու են Դուբայ՝ հանգստանալու: Ընդ որում զարմանալի զուգադիպությամբ այս երեք օլիգարխները Դուբայ են մեկնում նույն կազմով եւ կրկին՝ ընտրություններից առաջ:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ նրանց հանգիստը բավական քաղաքականացվեց, եւ մեկնաբանություններ եղան, թե օլիգարխները Հայաստանում իշխանություն փոխելու քննարկումներ են անում: Մինչդեռ նրանք պարզապես հանգստանում էին Դուբայում: Այնուամենայնիվ, թերթը փորձեց Գ. Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից ճշտել ստացած լուրի իսկությունը: «Ձեր ունեցած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց խոսնակը:
Առավել մանրամասն «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը