«168 ժամ». «Ժառանգության» ցուցակը
Հայկական Մամուլ
«Ժառանգություն» կուսակցությունում կարծես որոշել են, թե ինչ կազմ կունենա կուսակցության Երևանի խորհրդի ընտրությունների ցուցակը: «168 ժամը» գրում է, որ այն կգլխավորի կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, երկրորդը կլինի Անահիտ Բախշյանը, երրորդը Ստյոպա Սաֆարյանը:
Որոշակիություն չկա այն կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ովքեր պետք է «Ժառանգության» հետ համատեղ մասնակցեին
Երևանի խորհրդի ընտրություններին: Ամենայն հավանականությամբ, նախորդ փորձի ազդեցության տակ, «Ժառանգությունում» չեն ցանկանում նրանց ցուցակի վերին տեղերում գրել, իսկ ավելի ներքևում հայտնվելու հետ համաձայն չեն «Ժառանգության» դաշնակիցները:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը