«ՉԻ». ՀԱԿ ցուցակը պատրաստ է
Հայկական Մամուլ
«Հայ ազգային կոնգրեսի»՝ Երևանի ավագանու ընտրությունների ցուցակն արդեն պատրաստ է: ՀԱԿ ցուցակի առաջին տեղում է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, ով 1992 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը:
Ցուցակի երկրորդ տեղում ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանն է, ով նաև դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Երրորդ տեղում է «Հայ ագգային կոնգրեսի» մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Երևանն իր պատմության մեջ ունեցել է 54 քաղաքապետ, վերջինը Տարոն Մարգարյանն է, ով անկախ Հայաստանի պատմության մեջ Երևանի 11-րդ քաղաքապետն է:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը