Հնդկաստանում գետն է ընկել զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը. կա 37 զոհ
Աշխարհ
Հնդկաստանում Գոայից Մումբաի տեղափոխվող ավտոբուսը կողաշրջվել է և ընկել գետը։ Նվազագույնը 37 մարդ զոհվել է, վիրավորվել՝ 17-ը. հայտնում է IBN հեռուստաընկերությունը:
Ավտոբուսում հիմնականում եղել են հնդիկներ, օտարերկրյա քաղաքացիներից եղել է ընդամենը 10 զբոսաշրջիկ: Տուրիստական ավտոբուսը, որն իրականացնում էր հերթական ուղևորությունը, եղել է բարձրակարգ մակարդակի: Ավտոբուսը տրամադրող ընկերությունը, սակայն, չի արձանագրել ավտոբոսով տեղափոխվող զբոսաշրջիկների անուններն ու ազգային պատկանելությունը:
Ոստիկանությունը կասկածում է, որ վարորդը եղել է ոչ սթափ վիճակում և գերազանցել է արագությունը:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան