Ամեն օր ԵՊՀ-ի մոտ շարունակվելու է նստացույց-ստորագրահավաք
Հասարակություն
Այսօր՝ մարտի 19-ին, ժամը 14:30-ին, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ մասնակիցները իրենց պահանջները կներկայացնեն ԵՊՀ-ի ռեկտոր' Արամ Սիմոնյանին:
ԵՊՀ-ի մոտ շարունակվում է նստացույց-ստորագրահավաքը՝ ԵՊՀ ռեկտորի օգնական՝ Գևորգ Մելքոնյանի հեռացման պահանջով: Այն սկսվելու է ժամը 09:30 և շարունակվելու է մինչը ժամը 15:00-ն, ամեն օր մինչև դրված պահանջները բավարարվեն:
Այդ պահանջները լրատվամիջոցներին կներկայացվեն ասուլիսի միջոցով, որը կայանալու է վաղը Ժամը 13:00-ին, «Ելակետ» մամուլի ակումբում:
Ասուլիսին կներկայացվի նաև ԲԱՑՕԹՅԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ գաղափարը և գործունեությունը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը