Ահաբեկչություն Իրաքում. Բաղդադում զոհվել է 56 մարդ
Մերձավոր Արևելք
Իրաքում ահաբեկչական պայթյունների արդյունքում այսօր զոհվել է նվազագույնը 56 մարդ, վիրավորվել` ևս 50-ը. տեղեկացնում է Deutsche Welle-ն` հղում կատարելով իրավապահ մարմինների աշխատակիցներին:
Ինչպես տեղեկացնում է գործակալությունը, ահաբեկչական գործողություններն իրականացվել են Բաղդադ քաղաքի մոտակայքում՝ գերազանցապես շիաներով բնակեցված հատվածում: Այստեղ գործի են դրվել ականապատ մեքենաներ և նռնակներ:
Ներկայումս Իրաքում գործող ոչ մի ծայրահեղական կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչության պատասխանատավությունը:
Միաժամանակ ակնհայտ է, որ ահաբեկչական ակտը կազմակերպվել է սուննիների և շիաների միջև կրոնական կոնֆլիկտի հողի վրա. վերջերս երկրում շատ սուր բնույթ է ստացել շիա-սուննի հակամարտությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ