ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարց Ալեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր Աշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը Հաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջել Արտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայի Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածու 

«Ազգ». Մրցունակության հիմնադրամի «նուրբ» դիվանագիտությունը vs. խավիարային դիվանագիտություն

Հայկական Մամուլ

Փետրվարի 22-24-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցող հեղինակավոր Լոս Անջելեսի զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանն ու Արցախն առաջին անգամ էին ներկայացել, այն էլ միասնական տաղավարով, որն արժանացել է ցուցահանդեսի «Լավագույն նոր տաղավար» մրցանակին:

Հայաստանի եւ Արցախի միասնական տաղավարի համար մրցանակը հանձնվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին: Հիմնադրամի եւ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ջանքերով հայկական տաղավարը ցուցահանդեսի ողջ ընթացքում արժանացել է այցելուների ու մասնակիցների աննախադեպ ուշադրությանը, ինչի վկայությունը «Լավագույն նոր տաղավար» մրցանակն է:

Հայաստանի եւ Արցախի գրավիչ ու բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձեւավորման նպատակով այցելուներին տրամադրվել են տեղեկագրեր, ֆիլմեր, տեսանյութեր, ինչպես նաեւ ցուցադրվել ժողովրդական պարեր եւն: Եվ այն, որ զբոսաշրջության ոլորտում մրցունակության հիմնադրամի ջանքերով ձեւավորվել է միասին ներկայանալու ավանդույթ, Հայաստանի եւ Արցախի զբոսաշրջային գրավչության առումով ոչ միայն խորհրդանշական է, այլեւ վկայում է համատեղվող ջանքերով հաջողության հասնելու մեծ հավանականութունը, ասել է թե նախ Հայաստանն ու Արցախն էլ ցուցահանդեսի այցելուների հիշողության մեջ մնում են որպես միասնություն: Եվ ցցուն է դառնում այն հանգամանքը, որ այլ ոլորտներում էլ կարելի է միասնական ներկայացվածությամբ մրցունակ լինել:

Արցախ-Հայաստան միասնական տաղավարները, որ ներկայացվում են զբոսաշրջային ցուցահանդեսներում, միջազգային մակարդակով հայկական պետությունների ներուժը բացահայտելու արդեն իսկ հաջողված փորձ են, որ զբոսաշրջային համատեքստից դուրս կարող են լուծել նաեւ այլ հարցեր. զբոսաշրջությունը արժեքային համակարգի, մշակույթի, սովորույթների, արտադրվող ապրանքների ու մատուցվող ծառայությունների ամբողջություն է, որ նաեւ մեզ' հայերիս է բնութագրում որպես ազգի, որպես պետության:

Ավելին, միասնական ներկայացվածությունը տարբեր միջոցառումներում նաեւ հնարավորություն է ադրբեջանական «խավիարային» մոտեցումներով կաշկանդված պաշտոնական դիրքորոշմանը հակադրելու իրականությունը' ցուցահանդեսի մասնակիցներին ու այցելուներին հավաստի ապացույցներով ներկայացնելով Արցախի անվիճելի հայկականությունը, ներկայիս զարգացումն ու հեռանկարները: Ընդ որում, այս փաստարկն արդեն իսկ ապացույցների կարիք չունի. գործնականում հակաքարոզչական գործառույթն իր արդյունքները տվել է ոչ միայն ամերիկյան այս ցուցահանդեսից հետո, այլեւ մինչ այդ անցկացված Փարիզի Top Resa, Տոկիոյի JATA եւ այլն միջոցառումներում:

Հաշվի առնելով հայկական մշակույթի նկատմամբ աճող հետաքրքրությունը, ինչպես նաեւ կարեւորելով համագործակցային կապերի ընդլայնումը զբոսաշրջային արդյունքների ներկայացման եւ իրացման տեսանկյունիցՙ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը նախատեսում է այս տարի կազմակերպել ճանաչողական այց ամերիկյան առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ եւ զարգացնել զբոսաշրջության խթանման ԱՄՆ ուղղությունը:

Ռազմավարական վերոհիշյալ մոտեցումն ու նորՙ «նուրբ» (soft) դիվանագիտության համալիր գործիքների կիրառումը Հայաստանի նման երկրների պարագայում կարող է ոչ միայն խթանել առաջնահերթ հռչակված տնտեսության ճյուղի զարգացումըՙ զբոսաշրջությունը, այլեւ նպաստել երկրի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը, նրա դրական իմիջի կերտմանը եւ միջազգային մակարդակում պետության դիրքերի ամրապնդմանը: Երբեմն, իսկ 21-րդ դարում մասնավորապես եւ առավելապես, ռազմավարական հարցերը ավելի արդյունավետ լուծում են ստանում այնպիսի դաշտերում, ինչպիսիք են տեղեկատվական տարածությունները: Այս դեպքում է, որ կարեւորվում են ազգային շահի համընդհանուր գիտակցմամբ ազգային արժեքների թիրախային ներկայացման եւ երկիրը պատշաճ կերպով առաջմղման գործոնները: Այս առումով մրցունակության հիմնադրամի փորձը ցույց է տալիս, որ զբոսաշրջության ցուցահանդեսներում երկրի ներկայացումը ավելին է, քան զբոսաշրջային արտադրանքի ներկայացումը: Դա վերջին հաշվով հայկականի խթանումն է միջազգային շուկայում եւ, միեւնույն ժամանակ, հակահայկականի չեզոքացումը եւ կանխարգելումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը
Ամենադիտված