Ճապոնական Ֆուկուսիմա 1 ԱԷԿ-ը կրկին կանգնել է աղետի առջև
Աշխարհ
Մարտի 19-ին ճապոնական Ֆուկուսիմա ատոմային էլեկտրակայանը սպասարկող TEPCO ընկերությունը հայտարարել է, որ էլեկտրակայանում առաջ են եկել անսարքություններ` կապված պահեստների սառեցման հետ. գրում է Deutsche welle-ն:
Հայտնի է դարձել, որ սառեցման համակարգչի խափանումներն առաջ են եկել էլեկտրաէներգիայի անջատման պատճառով: Մշակված վառելիքի պաշարներով պահեստների սառեցման աշխատանքները, արդեն 14 ժամ է, ինչ դադարեցված են: Այժմ դրանցից մեկում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 25 աստիճան C:
TEPCO ընկերության մասնագետների խոսքերով՝ եթե էլեկտրամատակարարումը չվերականգնվի, պահեստներում ջերմաստիճանը կբարձրանա մինչև թույլատրելի 65 աստիճանը արդեն 4 օրից, ինչը վերջնական արդյունքում կհանգեցնի ռադիացիայի արտահոսքի: Սակայն էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունում հավաստեցին, որ եթե խնդիրը չհարթվի մոտ ժամանակներս, ապա կգործարկվի ամբարներին ջրի մատակարարման պահեստային համակարգը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)