Որտեղի՞ց է վերադարձել եւ ո՞ւր է մեկնում Սիլվա Հակոբյանը
Հասարակություն
Սիլվա Հակոբյանն այս տարեսկզբին նոր տեսահոլովակ ներկայացրեց՝ նկարահանված “Don’t Apologize” երգի հիման վրա, հետո էլ, ինչպես պատմել է BRAVO.am-ին, համերգներով մեկնել է Կանադա, այնուհետեւ՝ Ռուսաստան եւ հայրենիք վերադարձել օրեր առաջ:
““Հայ երիտասարդական կենտրոն”-ից հրավեր ստացա մասնակցելու իրենց կազմակերպած փառատոնին եւ փետրվարի 16-ին Տորոնտո քաղաքում ներկայացա անհատական համերգային ծրագրով”,-ասել է երգչուհին ու հավելել հետեւյալը. “Առաջին անգամ էի Կանադայում, շատ տպավորված եմ: Կանադահայ հանդիսատեսը շատ ջերմ էր. ինձ հետ երգում ու պարում էին: Մինչ օրս դրական արձագանքներ եմ լսում”:
Սիլվա Հակոբյանին բուռն ծափահարություններով են դիմավորել նաեւ նրա՝ Ռուսաստանի Միտիշի քաղաքում տեղի ունեցած մենահամերգին. “Այնտեղ էլ հանդիպեցի իմ երկրպագուներից Հարազատ պապիկին, որն ասաց, թե իր երազանքն էր ինձ հետ անձամբ ծանոթանալը, նաեւ քառատող նվիրեց: Շատ եմ կարեւորում Հայաստանից դուրս բնակվող իմ երկրպագուների սերն ու վերաբերմունքը”:
Երգչուհին մեզ հետ զրույցում նշել է, որ իր համերգային շրջագայությունը դեռ չի ավարտվել. մի քանի օրից պատրաստվում է մեկնել Եվրոպա. “Կենդանի նվագախմբով ելույթ կունենամ Ստրասբուրգ, Մարսել, Լիոն, Փարիզ, Վիեննա եւ Հենգելո քաղաքներում: Առաջիկայում կնկարահանվի նաեւ իմ նոր տեսահոլովակը”:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը