Հելեն Սեգարան այցելել է Երեւանի կոնյակի գործարան
Հասարակություն
Ֆրանկոֆոնիայի միամսյակի մեկնարկի կապակացությամբ Հայաստանում գտնվող ծագումով հայ ֆրանսիացի երգչուհի Հելեն Սեգարան Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Անրի Ռենոյի ուղեկցությամբ, մարտի 19-ին, այցելել է Երեւանի կոնյակի գործարան: Ըստ նախատեսված ծրագրի՝ հյուրերը այցելել են Երեւանի կոնյակի գործարանի հնացման արտադրամաս, որտեղ ծանոթացել են հայկական Արարատ կոնյակի պատմությանը եւ արտադրական պրոցեսին: Այս մասին հայտնում է news.am-ը:
Պատվիրակությունը կանգ է առել նաեւ «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Ի դեպ, այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Երգչուհին գրառում է կատարել գործարանի հուշագրքում:
Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը տիկին Սեգարային նվիրել է սահմանափակ խմբաքանակով թողարկած «Արարատ Արմենիա» կոնյակը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը