Խուլիո Իգլեսիասի` կրքոտ համբույրներով լի երևանյան մենահամերգը
Հասարակություն
Խուլիո Իգլեսիասը մարտի 18-ին Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում հավաքված իր արվեստի երկրպագուներին խոստացավ «նվիրել» իր սիրտն ու երգեց հոգու լեզվով:
Աշխարհահռչակ երգչի երեւանյան առաջին մենահամերգի բացումն արեցին Մհեր Բաղդասարյանն ու Արփինե Գաբրիելյանը. «Նրա երգերը հնչում են ինչպես մեքենաներում, հարսանիքների ժամանակ, այնպես էլ մեր կյանքի ամենառոմանտիկ պահերին: 300 միլիոն օրինակ ձայնասկավառակ վաճառած Իգլեսիասն իրապես ամենավառ աստղերից է»,- բեմից նշել են հաղորդավարները:
69-ամյա իսպանացին առաջինը կատարեց «El Amor» երգը, այնուհետեւ` «Natalie», «Mammy Blue», «Careless Whisper», «La Gota Fria» հին ու հայտնի երգերն ու այլ հիթեր:
Երգիչը համերգի ընթացքում հանդիսատեսի հետ շփվում էր անգլերենով: Նա նշեց, որ 45 տարի սպասել է հայաստանյան իր այցին. «Իմ կյանքում շատ հայերի եմ հանդիպել, որոնք ասում էին` Խուլիո, մեկ անգամ էլ մեկ երկիր այցելիր: Հիմա ես այստեղ եմ: Ինձ Հայաստանի մասին պատմողներից մեկն էլ իմ վաղեմի ընկեր Շառլ Ազնավուրն է»:
Խուլիս Իգլեսիասի հետ բեմում էին իր բենդի երաժիշտները, պարուհի բեք-վոկալիստներ, տանգո պարող զույգեր: Երգիչն երկու անգամ զուգերգ է կատարել իր բեք-վոկալիստուհիների հետ, որից հետո երկուսին էլ հանդիսատեսի ծափերի ներքո կրքոտ համբուրել է: Ի դեպ, երկրորդ դուետից հետո նա շիկահեր երգչուհու համար երգել է «Happy Birthday» ու բեմից շնորհավորել նրա ծննդյան օրը: ԱՅս մասին գրում է bravo.am-ը:
Մոտ երկու ժամ տեւողությամբ համերգի ընթացքում 69-ամյա երգչին հայ հանդիսատեսը ոչ միայն բուռն ծափահարում էր, այլեւ` ձայնակցում:
Նշենք, որ Խուլիո Իգլեսիասի երեւանյան համերգի կազմակերպիչներն էին «Global Arts» եւ «Invitro» ընկերությունները, իսկ BRAVO.am-ը` ինֆորմացիոն հովանավորը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը