Ռիհաննան կամուսնանա լողազգեստով
Հասարակություն
Վերջին շրջանում լայն քննարկման թեմա էր դարձել հանրահայտ երգչուհի Ռիհաննայի այն քայլը, որը ներել է իրեն ծեծող սիրելիին և վերադարձել նրա մոտ: Այժմ էլ ավելի են թեժացել քննարկումները՝ Ռիհաննայի և Քրիս Բրաունի մոտ ապագայում կայանալիք հարսանիքի մասով։
Ասում են, որ աստղային զույգի հարսանիքը նախատեսված է հուլիսին: Արարողությունը կանցկացվի Բարբադոսում: Այս մասին գրում է glamurchik.tochka.net-ը:
Շշուկներ են պտտվում նաև Ռիհաննայի հարսանեկան զգեստի մասին. ասում են, որ երգչուհին չի կրելու ավանդական հարսի զգեստ, դրան փոխարինելու է բիկինին:
Դե ինչ, Ռիհաննայի վերջին համարձակ լուսանկարներից հետո, դժվար թե, նրան հաջողվի հասարակությանը որևէ կերպ զարմացնել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)