Ինչո՞ւ մեծ կուրծք
Հասարակություն
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց վերաբերմունքը կանանց նկատմամբ ազդում է նրանց՝ գործընկերուհու կրծքի չափի նախապատվության վրա։ Այս մասին «Ռոսբալտ»-ին հղում անելով՝ գրում է 1in.am-ը:
Վեսթմինսթերյան համալսարանի գիտնականները հետազոտության ընթացքում հարցում են անցկացրել 18-68 տարեկան 361 հետերոսեքսուալ տղամարդկանց շրջանում: Փորձի ընթացքում հետազոտության ամեն մասնակցի ցուցադրել են կանանց՝ կրծքի տարբեր չափ ունեցող եռաչափ մոդելներ: Ընդ որում՝ այդ ընթացքում հարկավոր էր ասել, թե քանի կին է գրավիչ թվում:
Գիտնականներն այնուհետ գնահատել են տղամարդկանց՝ հակառակ սեռի նկատմամբ ունեցած թշնամանքի աստիճանը, նրա վերաբերմունքը սեռերի փոխհարաբերություններին, սեքսիզմի աստիճանը՝ ներառյալ դրականը, ու թե որքան հաճախ է տղամարդը գնահատում կնոջը որպես օբյեկտ:
Փորձի ընթացքում պարզվել է, որ տղամարդկանց 32,7%-ը առավել գրավիչ են համարում միջին չափի կուրծքը: Մեծ կրծքերին կողմ են արտահայտվել 24,4%-ը, շատ մեծ կրծքերի օգտին՝ 19,1%-ը, փոքր կրծքերին նախապատվությունը տվել է հարցվածների 15,5%-ը, իսկ շատ փոքրերին՝ 8,3%-ը:
Գիտնականները նշում են, որ մեծ ու շատ մեծ կրծքի նկատմամբ սերը կապ ունի անթաքույց սեքսիզմի՝ կնոջը որպես օբյեկտ դիտարկելու, կնոջ նկատմամբ ագրեսիվ տրամադրվածության հետ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը