Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Սերժ Սարգսյանը «ապտակե՞ց» ԲՀԿ-ին

Վերլուծական

Սերժ Սարգսյանի ասուլիսը՝ հատկապես կառավարության կազմում «կարդինալ» փոփոխություններ չանելու միտքը, դեպրեսիա է առաջացրել ԲՀԿ շարքերում: ԲՀԿ-ականներից շատերի մոտ այսօր նկատելի էր «աշխարհը փուլ է գալիս, դեռ մի կտոր էլ պոչիկիս ընկավ» սինդրոմը. «էլ ի՞նչ, սենց որ գնաց, էլ ոչ մի բան էլ չի լինի, հեսա լրիվ երկիրը կդատարկվի…»: ԲՀԿ-ականների հոգում տիրող փոթորիկն անմիջական դրսևորում ստացավ խորհրդարանական հայտարարությունների ժամին:

Հարձակման թիրախում հիմնականում վարչապետ Տիգրան Սարգսյանն էր: «Ադեկվատ կառավարություն» երազող և այդ տեսլականով վերջին շրջանում կուսակիցներին կերակրող Նաիրա Զոհրաբյանը ևս մի փորձ կատարեց՝ Մշակույթի նախարարի պորտֆելին «տիրանալու» համար: ԲՀԿ քարտուղարի ելույթը նվիրված էր գրքին՝ գրքի համաշխարհային մայրաքաղաքում մեր ապաշնորհ կառավարության կողմից գրավաճառներին հենց միզահոտով ստորգետնյա անցում հրամցնելու փաստին:

Վահան Բաբայանի նկարագրած գույների սպեկտրն ավելի լայն էր և ավելի մռայլ: Այս անգամ գրավաճառներին միացան նաև ատամնաբույժները, տաքսիստները, արտագաղթողները և, բնականաբար, այդ ամենի մեղավորը դարձյալ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր: «Այս կառավարությունն օրեցօր դատարկվող Հայաստանը տարել է փակուղի»,- եզրակացրեց պատգամավորը՝ կարդալով վճռի վերջին տողերը. «Տիգրան Սարգսյանի վերանշանակումն ուժգին ապտակ կլինի հասարակությանը»:

Ապարանցի Լյովա Խաչատրյանն ավելի առաջ գնաց և է՛լ ավելի էմոցիոնալ երանգներ հաղորդեց «տիգրանսարգսյանական» աղետին: Պատգամավորը պատմեց, թե անցած օրը գյուղում մի կին իրենից մի պարկ ալյուր է խնդրել՝ բացատրելով, թե տանն ուտելու բան չունեն, քանի որ տղան հերթական անգամ տուգանվել է արագաչափերի կողմից: Տանը եղած-չեղած գումարն իրար վրա են դրել՝ ստացած թոշակ, նպաստ, ու վճարել: «Ավելի լավ էր տղես ավարիա տար, մեռներ, քան էսքան տուգանք տայինք»,- ասել էր կինը: «Որ պիտի տուգանվեն, բնական է, բայց ախր տուգանքները պետք է համարժեք լինեն թոշակներին ու աշխատավարձերին»,- ասում է պատգամավորը: Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Տիգրան Սարգսյանն ու կառավարությունը: Անմիջական: Պատգամավորը հաշվել էր, թե մեկ ամսվա կտրվածքով արագաչափերի տուգանքները մոտ 2 մլրդ դրամ են կազմել: Արագաչափերը Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհի» առանցքն է. ալյուր խնդրող կինը անիծում էր սեփական զավակին՝ ինչ է թե նա զրկել էր ընտանիքին ապրուստի միջոցից՝ տուգանվելու պատճառով. կարելի է երևակայել, թե 2 միլիարդի հասնող տուգանքների տերերի մեջ քանիսն են անիծում հենց Տիգրան Սարգսյանին ու նրա «Հայկական աշխարհը»: «Բերեք ավարտե՛նք ««Հայկական աշխարհ» ծրագիրը»՝ եզրափակեց իր հայտարարությունը ԲՀԿ-ական պատգամավորը:

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն իր քննադատությամբ իշխանությունների վրա կազմակերպած համընդհանուր գրոհը սահուն կերպով տեղափոխեց դեպի Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական դաշտ: «Չկա՛ փող, չկա՛ միջոց, երևանցիների համար բա՛ն չկա, բայց կան շքեղ ավտոմեքենաներ, կա 81 մլն ծախս Երևանի քաղաքապետարանի գործուղումների համար: Էդ քաղաքապետարան է՞, թե՞ արտգործնախարարություն, որ էդքան գործուղումների են գնում: Կամ 344 մլն 600 հազար դրամ հատկացվել է շենքերի լուսավորման համար, կամ 73 մլն դրամ՝ դրոշների համար: Մյուս կողմից Վոլոչկովա կա, բան կա…»:

Ի տարբերություն ԲՀԿ-ականների՝ ՀՀԿ-ականներն այս անգամ բավական զուսպ էին: Չարձանագրվեց ո՛չ գերդոզավորված քծնանք առ Սերժ Սարգսյան, ո՛չ էլ որևէ մեկի մտքով անցավ «կրկնել» Հունան Ավետիսյանի սխրանքն ու կրծքով փակել Տիգրան Սարգսյանին ուղղված համազարկերի ճանապարհը: Ի դեպ, ԲՀԿ-ականներին պատած դեպրեսիան, կարծես թե, վարակել է նաև խորհրդարանի խոսնակին: Հովիկ Աբրահամյանի անկումային տրամադրությունը վերջին շրջանում արդեն իսկ ֆիքսվել էր, սակայն հայտարարությունների ժամին Արգամիչի վրա, կարելի էր ասել, գույն չկար, ընդհանրապես՝ Արգամիչից էլ հետք չկար՝ չկար ո՛չ նախկին էնտուզիազմը, ո՛չ նախկին ինքնագոհությունը, ինքնագոհությունից բխող ռեպլիկներն ու հումորը…

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված