Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարց Ալեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր Աշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը Հաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջել Արտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայի 

«Ազգ». Սերժը՝ Րաֆֆուն, և ընդհակառակը

Հայկական Մամուլ

Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հեռակա բանավեճն այդպես էլ չհանգուցալուծվեց նույնիսկ նախագահ Սարգսյանի' երկուշաբթի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցից հետո, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ երեկ Ազատության հրապարակում պատասխանեց Սերժ Սարգսյանին:

Նախագահ Սարգսյանը Սարգսյան-Հովհաննիսյան հետընտրական հանդիպման փակագծերը բացելու առաջարկին ի պատասխան նախ ասել էր, թե աղճատված, ոչ ստույգ տեղեկություններ էին տալիս հանրությանը Րաֆֆի Հովհաննիսյանն ու այն մարդիկ, որոնք ներկա չեն եղել հանդիրպմանը, ապա. «Ես բառացիորեն ասել եմՙ Րաֆֆի՛, մինչեւ անելիքներին անցնելը, ես երկու հարց ունեմ. հարց առաջինՙ դու հաղթե՞լ ես ընտրություններում: Ասացՙ ոչ: Ասացիՙ բա ի՞նչ է եղել: Ասացՙ մերոնք ասում են, որ Դուք էլ չեք հաղթել: Ասացիՙ Րաֆֆի՛, դու չես հաղթել, ես չեմ հաղթել, բա ո՞վ է հաղթել: Պարոն Հովհաննիսյանը ժպտաց, եւ ես անցա երկրորդ հարցին: Հարցրեցիՙ քարոզարշավի ընթացքում ինքն ինձնից լսե՞լ է արդյոք մի անձնական վիրավորանք, մի կոշտ ձեւակերպում, բացի մեկ դեպքից, երբ ես գնահատականը տվել եմ երեւույթին, որովհետեւ չափազանց կարեւոր երեւույթ էր:

Եթե այդ մասին հարց լինիՙ ես կպատասխանեմ, եթե ոչՙ ինքս կբացեմ դա: Պարոն Հովհաննիսյանն ինձ բացատրեց, որ իր խոսքի կոշտության պատճառն այն է, որ ես ժամանակից շուտ իմ շրջապատում շամպայնով շնորհավորել եմ իմ հաղթանակը»: Նախագահ Սարգսյանն, իր խոսքով, Րաֆֆուն ասել է, թե շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին, իրեն կողմ քվեարկողներին, երբ ԿԸՀ-ն ամփոփել էր ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 1988 տեղամասերում, եւ այդ եղել է առանց շամպայնի: Րաֆֆին ասել է Սարգսյանին, թե լավ կլինի անցկացնել նախագահական նոր ընտրություններ, նախագահ Սարգսյանն էլ պատասխանել է, թե չի տեսնում դրա հնարավորությունը, բայց նույնիսկ եթե լիներ, վստա՞հ է, որ նոր ընտրություններում կգրավի, ասենք, 4-րդ տեղը, քանի որ նոր ընտրությունների դեպքում նոր թեկնածուներ կառաջադրվեն: Րաֆֆին էլ ասել է, թե ինքն առաջարկում է' «ընտրություն մեր միջեւ». «Ասացիՙ դրա տարբերակն էլ չկա, որովհետեւ միջազգային հանրությունը, մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը ընտրությունների արդյունքն ընդունել է եւ գնահատել է լավ: Բայց եթե հանկարծ ինչ-որ մի հրաշքով այդպիսի հնարավորություն լինի, եւ մենք Ձեզ հետ անցկացնենք նախագահական ընտրություններ, եւ ինչ-որ մի հրաշքով Դուք տանեք ձայների 55 տոկոսը, մնացած 45 տոկոսը ես կարո՞ղ եմ տանել: Ասացՙ այո: Ասացիՙ այդ դեպքում, ես կարո՞ղ եմ ընդհանրապես մի 20 հազար մարդ հավաքել Ազատության կամ Հանրապետության հրապարակում: Ասացՙ այո: Ասացիՙ դա 4 անգամ ավելին է, քան այսօր դու ես հավաքել: Այդ դեպքում, ես էլ կհավաքեմ այդ 20 հազար մարդկանց եւ կասեմՙ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իր 37 տոկոս քվեներով նոր ընտրություններ պահանջեց եւ անցկացրեց, ապա ես էլ եմ պահանջում նոր ընտրություններ: Այդ դեպքում ո՞ւր ենք գնալու, մինչեւ ե՞րբ»:

Րաֆֆու' խորհրդարանը ցրելու պահանջի համար էլ նախագահ Սարգսյանը պատճառ չի տեսել, սահմանադրությամբ էլ նախագահը չի կարող խորհրդարան լուծարել, իսկ Րաֆֆին էլ ասել է' բոլորին հրավիրեք, ստիպեք, որ մանդատը վայր դնեն. եւ նախագահը պատասխանել է, թե դա օրինական ճանապարհ չէ, եւ դեռ նշել, որ մի հրաշքով եթե այդպիսի բան լինի, Ր. Հովհաննիսյանը վստա՞հ է, որ 5 տոկոսը կհաղթահարեն:

Այդ բոլորից հետո Ր. Հովհաննիսյանն առաջարկել է ընտրակեղծարարաներին պատժել, ու հետո էլ համապետական մի այլ միջոցառում: Ու նախագահ Սարգսյանի խոսքով' փոխադարձորեն պայմանավորվել են մտքերը հանձնել թղթին' առաջարկություն անել, միմյանց փոխանցել: Նախագահը նրան երեք տարբերակ է առաջարկել' շարունակել կոշտ պահանջները, դառնալ հիմնական ընդդիմություն եւ ստիպել իշխանությանն աշխատել, կամ էլ ներգրավվել իշխանության մեջ: Վերջին որոշումը կայացնելուց հետո միայն մանրամասները պետք է քննարկվեին:

Նախագահ Սարգսյանն ասել է նաեւ, որ չի պատրաստվում Ազատության հրապարակ գնալ: Նա կասկածի տակ է դրել նաեւ հանրահավաքների մարդաշատությունը' նշելով , որ քաղաքացիների 0,1 տոկոսն է մասնակցում դրանց, եւ ադ դեպքում կոռեկտ չէ «ժողովուրդ» բառի օգտագործումը. «Իմ խորին համոզմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարելով գործընթացները դուրս դրեց քաղաքական պրոցեսից: Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ինքս ինձ եմ հարցնումՙ գնամ ինչի՞ մասին բանակցեմ. աշխարհի վրա դառնացած եւ արդեն 8 օրը լրացած սոված մարդու հետ: Ինչպես Դուք եք ասումՙ հնարավոր է նաեւ առողջական վիճակը շատ գերազանց չլինի: Որովհետեւ բանակցություններ' չի նշանակում հաճոյախոսություններ փոխանակել, չէ՞: Չեմ տեսնում դրա արդյունքը, չեմ տեսնում դրա իմաստը: Եթե ես գնալու լինեի այնտեղ, միայն պետք է գնայի մի նպատակով' մեկ անգամ եւս հորդորելու, խնդրելու Րաֆֆի Հովհաննիսյանինՙ հացադուլ չանել, ընտրել պայքարի (դիտավորյալ եմ այստեղ բաց թողնում քաղաքական բառը) այլ ձեւեր: Ես դա հիմա եմ անումՙ Րաֆֆի՛ Հովհաննիսյան, հորդորում եմ դադարեցրեք հացադուլը, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ: Մի կարեւոր շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ի՞նչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել, կարո՞ղ եք ասել, հուշեք ինձ: Դուք ինֆորմացիայի տիրապետող մարդ եք, հուշեք' ի՞նչ պայման է դրել Րաֆֆի Հովհաննիսյանը», ասել է նախագահ Սարգսյանը:

Նա նաեւ ասել է, թե գրավոր առաջարկ է ուղարկել Ր. Հովհաննիսյանին (սահմանադրական հանրաքվեի եւ այն կազմակերպող հանձնաժողովի վերաբերյալ) եւ պատասխան է ստացել' խաչի տեսքով (լրագրողի ճշտմամբ' խաչ քաշած):

Այս եւ մի շարք այլ մտքեր է ուղղել նախագահ Սարգսյանն իր հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանին, որին երեկ իր ասուլիսով պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը' նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը ու որ դրա մեջ գուցե մեղավոր է նախագահի, իր խոսքով, «վախկոտ շրջապատը»: Նա ասաց, թե չի ասել' չի հաղթել, ասել է համատարած կեղծիքներ են եղել, թող լինի երկրորդ փուլ լինի: Սխալ է նաեւ, որ նախագահի առաջարկած երրորդ ճանապարհը քննարկվել է' ո՛չ նախագահ Սարգսյանը, ո՛չ ինքը չեն քննարկել Րաֆֆու մասնակցությունը կառավարության կազմում: Իսկ որ իրեն փաստաթուղթ է ուղարկվել առաջարկներով, ինքը խաչ է քաշել դրանց վրա, Ր. Հովհաննիսյանը նշեց, թե նախագահի աշխատակազմի ղեկավարի զանգից հետո մի քանի օր հարցի գնալ-գալուց հետո հանգուցալուծում չի եղել, Հովիկ Աբրահամյանի այցի հաջորդ օրը, մարտի 16-ին Արմեն Մարտիրոսյանին Հովիկ Աբրահամյանի կողմից է ուղարկվել է մի ծրար, Ազգային ժողովի հասցեով, մարտի 9-ի թվականով, որտեղ առաջարկ է եղել երկու-երեք տարի հետո լինելիք ինչ-որ սահմանադրական հանձնաժողովի վերաբերյալ Րաֆֆու ու Սերժի միջեւ հուշագիր ստորագրելու մասին: Իսկ դա արդեն մերժված է եղել «Ժառանգություն» խմբակցության կողմից:

Եվ Րաֆֆին, դա ծաղր համարելով, ոչ թե խաչ է քաշել, այլ օղակով նշել հասցեն, եւ ամսաթիվը եւ էլի փակ ծրարով եւ իր ստորագրությամբ հետ ուղարկել: Եթե նախագահ Սարգսյանին փաստաթուղթ կամ առաջարկներ են պետք Րաֆֆի Հովհաննիսյանից' նա դրանք կանի հրապարակավ' ուրբաթօրյա հանրահավաքում: Նա նշել է, որ մինչեւ ապրիլի 9 եթե չլինի ինքնաբացարկ, ապրիլի 9-ին կորոշեն, թե ինչ է ներկայացնում իրենից Նոր Հայաստանը, իսկ այս ուրբաթ իր առաջարկները վերաբերելու են «աննախադեպ, համազգային» խնդրի հանգուցալուծմանը' իր վերջին տեսակետներն է ներկայացնելու հրապարակավ: Ու, այնուամենայնիվ, Ր. Հովհաննիսյանն այսքանից հետո էլ պատրաստ է հանդիպել նախագահ Սարգսյանի հետ, եթե առաջարկ լինի, եթե պիտի ելք որոնվի իրավիճակից, բայց այսուհետեւ ամեն ինչ պետք է լինի հրապարակավ: Նա ասում էր, որ բոլոր իր առաջարկները եթե մերժվում են, եւ սահմանադրական հանրաքվեի ինչ-որ հանձնաժողով ղեկավարելու առաջարկ է արվում մի երեք տարի հետո, դա առանց իրեն էլ, միայն որակյալ իրավաբաններով կարելի է անել, բայց դա կապել ժողովրդից գողացված ձայների հետ' ծաղր է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով
Ամենադիտված