«Ազգ». «Վե՛րջ հայկական ստերին» կարգախոսով հանրահավաք Նյու Յորքում
Հայկական Մամուլ
Մեր ընթերցողները հիշում են այն տագնապը, որը տարեվերջ-տարեսկզբին պատճառվեց «Ազգին» վարչական դատարանի անօրինական հանգամանքներում կայացրած վճռի հետեւանքով: Դեռեւս 2012 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչական դատարանը (դատավորՙ Ա. Ղազարյան), բավարարելով ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչության ընդդեմ «Ազգ օրաթերթ» ՍՊԸ-իՙ հօգուտ պետական բյուջեի 3.655.800 դրամ բռնագանձելու պահանջը, կարգադրել էր դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը բռնագանձել այդ գումարը: Վերջինս էլ արգելանք էր դրել տարբեր բանկերում թերթի ունեցած հաշիվների վրա, ինչի հետեւանքով «Ազգը» չկարողացավ լույս տեսնել 14 օր, բնականաբար կրելով նյութական զգալի վնասներ:
Անշուշտ, վիճարկելի չէր հարկային մարմնին թերթի ունեցած պարտքը: Սակայն վիճարկելի էին վարչական դատարանի որոշման կայացման հանգամանքներըՙ դատարանը պատասխանող կողմին («Ազգ օրաթերթ» ՍՊԸ-ին) չէր ծանուցել դատական նիստի մասին, եւ վճիռը կայացրել էր նրա բացակայությամբ:
Բնականաբար, ինչպես հաղորդել ենք մեր թերթի 2013 թ. հունվարի 14-ի համարում, «Ազգ օրաթերթ» ՍՊԸ-ի բաժնետերերի խորհուրդը որոշեց վճարել պետբյուջեին թերթի ունեցած պարտքը եւ, միաժամանակ, վերաքննիչ վարչական դատարանում բողոքարկել վճիռըՙ պատշաճորեն ծանուցված չլինելու հիմքով: Որոշումը գործադրվեց անհապաղՙ վճարվեց պետբյուջեին թերթի ունեցած պարտքը եւ բողոք ներկայացվեց վերաքննիչ դատարան: Բողոքարկման տրամաբանությունն այն էր, որ դատարանը անտեսել էր հայցորդի եւ պատասխանողի արդարադատության առջեւ հավասարության հիմնարար սկզբունքը: Խախտումՙ որը եթե դատարանը իրեն թույլ է տալիս 22 տարի գործող լրատվամիջոցի նկատմամբ, ապա կարելի է երեւակայել, թե նույն դատարանը ինչպես է վարվում շարքային քաղաքացու հետ:
Վերաքննիչ դատարանը, որտեղ «Ազգի» շահերը պաշտպանում էր հմուտ փաստաբան Անահիտ Սարդարյանը, 2013 թ. հունվարի 18-ին գումարված նիստում (նախագահող դատավորՙ Արթուր Առաքելյան, դատավորներՙ Աշոտ Աբովյան եւ Գալուստ Ղարիբյան) քննեց գործը եւ 2013 թ. մարտի 7-ին որոշեց բավարարել թերթի բողոքը, բեկանեց վարչական դատարանի վճիռը եւ վարչական գործն ուղարկեց վարչական դատարանՙ «ամբողջ ծավալով նոր քննության»:
Սպասենք նոր քննության արդյունքին: Խոստանում ենք լինել հետեւողական: Սա մեր խնդիրը չէ միայն:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը