ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարց Ալեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր Աշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը Հաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջել Արտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայի Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածու 

«Ազգ». Խոջալու. մի ահաբեկչության պատմություն

Հայկական Մամուլ

Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման թեմայով ադրբեջանական կողմից ամենաշրջանառված քարոզչահնարանքներից է, թե «հայերը փորձում են նախկինում Ադրբեջանի բյուջետային միջոցներով կառուցված եւ իրենց իսկ ձեռքով ավերված Խոջալուի օդանավակայանը ներկայացնել որպես նորակառույց»: Ինչ վերաբերում է Ադրբեջանի «բյուջետային միջոցներով» օդանավակայան կառուցելուն, ապա ԼՂԻՄ մարզխորհրդի գործկոմի այն տարիների նախագահ Մուշեղ Օհանջանյանը «Արցախ. հայրենի եզերք» հուշերի գրքում տալիս է դրա սպառիչ պատասխանը: Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է ինքնավար մարզի արտաբյուջետային միջոցների հաշվին:

Այժմ' հայերի կողմից «օդանավակայանը պայթեցնելու» մասին: Նախ, դա անտրամաբանական է: ԼՂՀ-ն չէր կարող նման խնդիր առաջադրել: Պատճառը պարզ է. Խոջալուի ռազմագործողության հիմնական նպատակը հենց միակ օդանավակայանը ապաշրջափակելն ու այդ կերպ արտաքին աշխարհի հետ կապ հաստատելն էր, քանի որ 1990թ. հունվարից Արցախը գտնվում էր պաշարման մեջ: Նման նպատակադրվածություն պետք է որ ունենար Ադրբեջանը' որպես ծայրահեղ քայլ այն դեպքում, եթե չհաջողվեր «պաշտպանել Խոջալուն»:

Բարեբախտաբար, այս ենթադրությունը հաստատող փաստեր գտնվում են: Այսպես, Ադրբեջանի դատախազության քննիչի հարցին, թե 1992թ. փետրվարի 8-ին տեղի ունեցած' Անվտանգության խորհրդի նիստի որոշման մեջ Խոջալուի մասին ոչինչ նշված չէ, Մութալիբովի կառավարությունում պետական քարտուղար Միթաթ Աբասովը պատասխանել է. «Ձեր նշած փաստաթուղթը ԱԽ նիստի արձանագրությունն է, որը հանձնարարական բնույթ ունի:

Կոնկրետ Խոջալուի մասով որոշումն այսպիսին էր' ճեղքել շրջափակումը եւ ապահովել «քաղաքի» (չակերտները մերն են- Վ. Ա.) պաշտպանությունը, իսկ եթե դա ինչ-ինչ պատճառներով հնարավոր չլինի, ապա օդային ճանապարհով կազմակերպել բնակչության էվակուացիան, որից հետո' պայթեցնել օդանավակայանը եւ թռիչքուղին» (տես' http://www.erevangala500.com/booke//pdf/1323993822.pdf):

Նույն տեղում ծանոթանում ենք նաեւ Ի. Ռուստամովի ցուցմունքներին: Ըստ այդմ, «փետրվարի 15-ին ՆԳՆ ՕՄՕՆ-ի (հատուկ նշանակության ջոկատների- Վ. Ա.) հրամանատար Ռովշան Ջավադովի հետ միասին» նա ներկայացել է ներքին գործերի նախարար Քերիմովին: Վերջինս հետաքրքրվել է' ճի՞շտ է, որ Ռուստամովը «մասնագիտությամբ պայթեցնող դիվերսանտ է»: Ստանալով դրական պատասխան, նախարարը հետաքրքրվել է. «Կարո՞ղ ես պայթեցնել Խոջալուի օդանավակայանի թռիչքուղին»: Ռուստամովը դարձյալ դրական է պատասխանել: Այնուհետեւ Քերիմովը հարցրել է, թե «դրա համար ի՞նչ միջոցներ են պետք»: Ռուստամովը մանրամասնորեն ներկայացրել է հաշվարկը' տրոտիլ, էլեկտրապայթուցիչներ, էլեկտրաքուղ' նշելով անհրաժեշտ քանակությունը:

Նույն օրը Ռուստամովն ստացել է անհրաժեշտ նյութերն ու սարքավորումները, բացառությամբ էլեկտրաքուղի: Փետրվարի 16-ին նա ուղղաթիռով հասել է Աղդամ, որտեղ հարկ եղած քանակի' 500 մ էլեկտրաքուղ ստացել է Կասում Քերիմովից' «Քարհանք Կասում» մականվանյալ: Վերջինս Շահբուլաղի քարհանքի երկարամյա տնօրենն էր, հայտնի «օլիգարխիկ» հեղինակություն Աղդամում եւ շրջակայքում: Այս պահից սկսած Ռուստամովի ցուցմունքները խեղաթյուրված են: Նա խոսում է, որ իրեն «Խոջալու հասնելու համար ուղղաթիռ չեն տրամադրել եւ, սպասելով մինչեւ փետրվարի 24-ը, հարկադրված վերադարձել է Բաքու, ներկայացել ՆԳ նախարար Քերիմովին» եւ այլն, եւ այլն:

Մեր ուշադրությունը գրավեց փետրվարի 16 ամսաթիվը, այն օրը, երբ Ռուստամովը Բաքվից «ուղղաթիռով հասել է Աղդամ»: Աղդամից Խոջալու հեռավորությունը հազիվ 14 կմ է: Եթե խնդիր դրված լիներ, որ Ռուստամովը վտանգավոր բեռով Խոջալու պիտի մուտք գործեր օդից, ապա ի՞նչ իմաստ կունենար Աղդամում վայրէջքը, «օրեր շարունակ ուղղաթիռի սպասելը»: Ուղղաթիռը չէ՞ր կարող միանգամից իջնել Խոջալուում: Ինչո՞վ է նշանավոր դառնում փետրվարի 16-ը' Ռուստամավի Աղդամ հասնելու օրը: Ադրբեջանցի ուսումնասիրող Մամեդ Վելիմամեդովը, հղում անելով ադրբեջանական ԱԱ նախարարության «միանգամայն վստահելի աղբյուրներին», գրում է, որ «փետրվարի 16-ին Խոջալու- Քյաթուկ- Շելլի երթուղով Աղդամ են հասել երկու խոջալուցի' Օրուջեւ եւ Մուսաեւ ազգանունով»:

Կրկնենք, դա նույն օրն է, երբ Բաքվից Աղդամ է հասել դիվերսանտ Ռուստամովը' հատուկ նշանակության բեռով: Պատահականությո՞ւն է, որ այդ օրն Աղդամ են մտել նաեւ Օրուջեւը եւ Մուսաեւը, որոնց «խոջալուցի լինելը» խիստ կասկածելի է: Իսկ եթե նրանք Խոջալուում տեղակայված' Ադրբեջանի ՆԳՆ ՕՄՕՆ-ի զինծառայողնե՞ր էին: Հետեւենք Վելիմամեդովին: Նրա խոսքով, «Օրուջեւը եւ Մուսաեւը, որոնց Աղդամում միացել է եւս երեք հոգի, փետրվարի 18-ին վերադարձել են Խոջալու' իրենց հետ տանելով ուտելիք եւ 3 000 փամփուշտ»: Շրջափակված Խոջալուից Աղդամ կարող էր հասնել եւ, մանավանդ, վերադառնալ հատուկ պատրաստություն անցած խումբը միայն: Սա կասկածից դուրս է, եթե նկատի ենք ունենում, որ Օրուջեւի եւ Մուսաեւի ճանապարհը դեպի Աղդամ, 5 հոգանոց բեռնավորված խմբի հետադարձ երթուղին անցնում էր ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի Ասկերանի ուղղության դիրքերին շատ մոտ:

Համադրելով Ռուստամովի հատուկ հանձնարարությամբ եւ «խոջալուցիների» նույն օրն Աղդամում գտնվելու, ապա «եւս 3 հոգու հետ 3 000 փամփուշտով Խոջալու վերադառնալու» փաստերը, միանգամայն հնարավոր է դառնում պնդել, որ այդ խումբը փետրվարի 18-ին Խոջալու է հասցրել օդանավակայանի եւ թռիչքուղու պայթեցման համար նախատեսված հատուկ նշանակության բեռը: Ռուստամովը նրանց հե՞տ է եղել, թե՞ ոչ, արդեն կարեւոր չէ: Թեեւ չի բացառվում, որ նա կարող էր մուտք գործել Խոջալու, կատարել դիվերսանտի իր մասնագիտական գործը եւ «սեւ աշխատանքը» թողնելով տեղական ուժերին, նույն ճանապարհով վերադառնալ Աղդամ:

Խոջալուի «զինվորական պարետ» Ալիֆ Հաջիեւի, որպես Ադրբեջանի ազգային հերոսի, պաշտոնական կենսագրականում գրված է, որ «նահանջից առաջ հասցրել է պայթեցնել օդանավակայանի դիսպետչերական կետը, որպեսզի կարեւոր նշանակության փաստաթղթերը չընկնեն հակառակորդի ձեռքը»: Խոջալուի մասին ադրբեջանական աղբյուրները միաձայն խոսում են, որ «առաջինը հրդեհվել են օդանավակայանին մոտ տները, որն էլ խուճապի պատճառ է դարձել»: Ալիֆ Հաջիեւը, չունենալով մասնագիտական պատրաստվածություն, հնարավոր է, ինչ-որ բան այնպես չի արել, ինչպես նախատեսել էր դիվերսանտ Ռուստամովը: Մի բան ակնհայտ է. Ստեփանակերտի օդանավակայանի պայթեցման ծրագիր ունեցել եւ այն հիմնական մասով իրականացրել է Ադրբեջանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը
Ամենադիտված