«Ժողովուրդ». Գոռավանցիները «վրեժ» են լուծել գյուղապետից
Հայկական Մամուլ
Արարատի մարգի Գոռավան համայնքի բնակիչները «վրեժ» են լուծել իրենց գյուղապետ Արսեն Բազիկյանից: Առիթը եղել է գյուղում ՀՀ
նախագահի ընտրությունների ժամանակ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի «հաղթանակը»:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ 2910 բնակչություն ունեցող այս գյուղի մեծամասնությունն իր քվեն տվել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն գյուղապետի «թեթև ձեռքով» Սերժ Սարգսյանին են «անցել» այդ ձայները: Գյուղացիներն էլ, տեղեկանալով այդ մասին, փորձել են վրեժ լուծել համայնքապետից և օրերս նրան պատկանող 30 հա հողատարածքի ողջ ծառերը գիշերով «կտրել» են:
«Ժողովուրդ»-ը զրուցեց գյուղապետի հետ՝ պարզելու, թե ինչու է կեղծել մարդկանց ձայները, որի արդյունքում պատժվել է. «Չէ, նման բան չկա, ծառերն ընտրության հետ ոչ մի կապ չունեն: Ես ի՞նչ իմանամ՝ ինչի համար են հատել, հետո էլ՝ ծառերը իմը չեն, ուրիշինն են, ծառերն իմ ախպորն են ու իրա ընկերոջը»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը