«ՀԺ». 7 տարեկան երեխան մահացել է գրիպի՞ց
Հայկական Մամուլ
2013թ. մարտի 16-ին Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում արձանագրվել է 7 տարեկան երեխայի մահվան դեպք։ Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Երեխայի մոտ գրեթե մեկ շաբաթ նկատվել են գրիպանման երևույթներ, սակայն բժշկական օգնության չեն դիմել։ Հետագայում նրա մոտ զարգացել է շնչառական անբավարարություն։ Երեխայի եղբայրը ևս հիվանդ է գրիպով։
Նա հոսպիտալացվել է ժամանակին, ստացել անհրաժեշտ բուժում և ունի առողջացման դրական տեղաշարժ։ Նրա մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը («խոզի գրիպ»)։ Ինչ վերաբերում է մահացած երեխային, ապա այս դեպքում լաբորատոր հետազոտությունների արդյունքները դեռևս հայտնի չեն։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը