«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ կրակելու դեպքը բացահայտված է
Հայկական Մամուլ
2012-ի նոյեմբերի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ կրակելու առիթով հարուցված քրեական գործը դեռևս նախաքննության փուլում է:
«Ժողովուրդը» հիշեցնում է, որ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել էր լուրը: Այնուհետև ոստիկանությունը տեղեկացրել էր, որ կրակողը՝ Էջմիածնի բնակիչ Աշոտ Կարապետյանը, հայտնաբերվել է, նրան ձերբակալել են, և հարուցվել է քրեական գործ: Դեպքից 4 ամիս է անցել, բայց որևէ առաջընթաց չկա:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ՊՊԾ պետ Հրաչյա Հարությունյանի հետ՝ պարզելու, թե արդյոք ինքը գոհ է գործի ընթացքից: «Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, չեմ հետաքրքրվել, բայց կարծում եմ, որ այդ գործը լրիվ բացահայտված է: Որևէ չբացահայտված բան չի մնացել:
Ոստիկանությունը նորմալ աշխատում է, շատ օպերատիվ արձագանքել է, և բռնել են կրակողին: Այդտեղ այլևս որևէ խնդիր չկա»,-նշել է նա:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը