Մեքսիկայում զինվորականները թմրաբիզնեսի դեմ պայքարում սպանել են 10 մարդու
Աշխարհ
Մեքսիկացի զինվորականներն ու ոստիկանները մայրաքաղաք Մեխիկոյից ոչ շատ հեռու կազմակերպած կրակահերթի ընթացքում սպանել են թմրաբիզնեսի 10 անդամների. հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Զինծառայողները հսկողություն էին հաստատել Մեխիկոյի մոտ գտնվող Պինալ բնակավայրում, երբ անհայտ անձինք մեքենայից նրանց ուղղությամբ կրակ են արձակել:
Զինվորականները սպանել են մեքենայի 10 զինված ուղևորների` խլելով նրանցից Կալաշնիկով տեսակի 5 ինքնաձիգ և 2 AR-15 տեսակի հրացան:
Նշենք, որ Մեքսիկայում թմրաբիզնեսի դեմ պայքարի ընթացքում 2006-ից սկսած մահացել է արդեն 70 հազար մարդ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)