Մեդվեդևը կարգադրել է ՀՀ հետ ռազմա-տեխնիկական համագործակցության համաձայնագիր ստորագրել
Ռուսաստան
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարգադրել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմա-տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել:
Մեդվեդևը հավանության է արժանացրել ռազմա-տեխնիկական համագործակցության մասին ՌԴ ՊՆ-ի կողմից ներկայացված և ԱԳՆ-ի հետ համաձայնեցված Ռուսաստանի և Հայաստանի միջև համաձայնագիրը, որը նախապես մշակվել էր հայկական կողմի մասնակցությամբ:
Մեդվեդևը հանձնարարել է ռուսական կողմին բանակցել հայկական կողմի ներկայացուցիչների հետ և համաձայնություն ձեռք բերելու դեպքում ստորագրել այն ՌԴ-ի անունից: Համաձայնագիրը կնքվելու է 5 տարի ժամկետով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)